ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մայիսի 28-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1070 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մայիսի 28-ը կիսում են լուսնային 23-րդ ու 24-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է, իսկ 22:31-ից՝ Խոյի: 

Լուսնային 23-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 03:35-ը, չի կարելի անգործության մատնվել, չեն խրախուսվում նաև սեռական կապերը, սիրախաղերը, որոնք ուժերի անկման պատճառ կդառնան: Այսօր մարդկանց մեջ կարթնանա կռիվների ու արկածախնդրությունների հանդեպ հակվածությունը: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, տունը կարգի բերելով ու կահավորելով, մաքրությամբ: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները: Ուշադրություն դարձրեք նաև ողնաշարին. ցանկալի է ամրապնդող ու բուժիչ պրոցեդուրաներ անցկացնել:

Լուսնային 24-րդ օրը, որը սկսվում է 03:35-ից, ընտրության, եզրակացություններ անելու, մտքերը մաքրելու ժամանակ է: Անհրաժեշտ է ամեն ինչ մանրամասն ու կարգին անել: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Անբարենպաստ է շփման ժամանակ զրուցակցի վրա ճնշումներ գործադրելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրն օգտագործեք առողջությունն ամրապնդելու համար: Խորհուրդ են տրվում ուժային ֆիզիկական վարժությունները, յոգան:



Այսօր արևային 9-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Օրը կապված է ստեղծագործ պոտենցիալը բացահայտելու հետ: Սա նոր գործեր սկսելու, ճամփորդությունների, առաքելությունների, մարդկանց միավորելու օր է: Խորհուրդ է տրվում ազատվել հնից ու անպիտանից: Զգույշ եղեք հրդեհավտանգ իրերի ու նյութերի հետ: Դռներն ու պատուհանները բացող քամին լավ նշան կլինի: Օրվա գույներն են փայլուն գույները, շագանակագույնը, դեղինը: Բացասական է կապույտը: Նախապատվությունը տվեք տաք, արագ յուրացվող սննդին: Երազները կշիռ կունենան, եթե մեծ քանակի մարդկանց տեսնեք երազում: Այսօր լավ է ուրախ ու առույգ արթնանալ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1070 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/8