ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մայիսի 22-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1066 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Մայիսի 22-ը կիսում են լուսնային 29-րդ, 30-րդ ու 1-ին օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է, իսկ 16:35-ից՝ Երկվորյակի:

Լուսնային 29-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 04:27-ը, ամենավտանգավոր օրերից մեկն է: Այսօր ցանկացած երազ, ցանկացած կանխագուշակություն սուտ կլինի: Աղետների ու անկումների օր է: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Խուսափեք մթությունից, մուտ տեղեր այցելելուց: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տագնապի դեմ պայքարելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, ոսկորից ու եղջյուրից իրեր կրելը: Քնելուց առաջ օրգանիզմը մաքրեք ջրով, մի քանի րոպեով սառը ջրի մեջ պահեք ոտքերը:

Լուսնային 30-րդ օրը, որը սկսվում է 04:27-ից և ավարտվում 20:38-ին, սիրո, ներողամտության, ամիսը եզրափակելու օր է: Ուշադիր ուսումնասիրեք ձեր անցած ուղին, աշխատեք քավել բոլոր մեղքերը: Սա անպիտանից ազատվելու, զարգացման նոր փուլ մտնելու ժամանակ է: Շան հաչոցը նշան կլինի, որ ձեր անցած ճանապարհին սխալ եք թույլ տվել: Օրն անբարենպաստ է գործնական հարաբերությունների տեսանկյունից: Արժե ավարտին հասցնել գործերը, մարդկանց ուրախություն պարգևել, մաքրել տունը, աշխատել քարի հետ: Բարենպաստ է եզրահանգումներ անելը, անցած ուղին վերլուծելը, անպիտանից ազատվելը, պարտքերը վերադարձնելն ու գործերն ավարտին հասցնելը: Անբարենպաստ է ագրեսիա ցուցաբերելը, հոտավետ նյութերի հետ գործ ունենալը:

Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 20:38-ից մինչև 24:00-ն, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Այսօր կենսական ուժերը մեծ չեն լինի, խուսափեք ծանրաբեռնվածությունից, չարժե ռիսկային գործեր նախաձեռնել, լավ է միայն ծրագրեք դրանք: Բարենպաստ է հուզական հանգիստը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելը, առևտուր անելը: Սեփական ուժերի ու արարքների սխալ գնահատականը նշանակալի կորուստների պատճառ կդառնա, եթե մարդն այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվի: Խուսափեք ալկոհոլ, շատ կծու ու շատ տաք սնունդ օգտագործելուց: Հիվանդությունները երկար կտևեն, բայց հիվանդը կառողջանա: 


Այսօր արևային 3-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում տան շինարարություն սկսել, զբաղվել տնային գործերով: Կարող եք սեղծագործ նախագծեր, դատական գործեր սկսել: Խորհուրդ չի տրվում վիրահատություններ անել, ծախսերն էլ անցանկալի են: Աշխատանքն այսօր հարստություն ու բավարարվածություն կբերի: Վատ նշաններ կլինեն կորուստները: Օրվա գույներն են բալագույնը, մուգ կապույտը: Ներդաշնակ չի լինի կանաչը: Օրվա թվերն են՝ 16, 62, 73: Կարող եք շատ ուտել, բայց միայն այն, ինչ ինքներդ եք պատրաստել: Նյութական աշխարհի օբյեկտների հետ կապված երազները կշիռ կունենան:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1066 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3