Մայիսի 1-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1443 | 21:00 | |
Մայիսի 1-ը կիսում են լուսնային 9-րդ ու 10-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է: Լուսնային 9-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 11:21-ը, ամեն քայլը պետք է լավ կշռադատել: Շատ օգտակար կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու և ճամփորդությունների համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Անհարմար ժամանակ է նաև ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունը, ոչ ադեկվատ լինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ ակտիվությունն այսօր պատժելի կլինի, նրա հետևանքներն էլ՝ ծանր: Լուսնային 10-րդ օրը, որը սկսվում է 11:21-ից, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է լինել ընտանիքի հետ, հանգստանալ, հյուր կանչել հարազատներին, առևտուր անել, գնումներ կատարել, մեծ գործ սկսել: Հեշտ կընթանան տան շինարարության կամ վերանորոգման գործերը: Անբարենպաստ է հատկապես գործնական հարաբերություններին վերջ տալն ու ճամփորդելը: Այսօր նույնիսկ անհույս հիվանդների համար օրը թեթև կանցնի: Խորհուրդ չի տրվում սոված մնալ Այսօր արևային 12-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Կարող եք թուլանալ, տրվել հոսանքին: Այսօր ձեզ կտրվի այնքան, որքան արժանի եք: Խորհուրդ չի տրվում նեղացնել տնային կենդանիներին, շատ ժամանակ անցկացնել փողոցում, ձանձրանալ, չափազանց համառ լինել: Լավ է ղեկավարվեք ինտուիցիայով: Լավ նշաններ կլինեն անձրևի տակ ընկնելը, մանրադրամներ, փշուրներ ու փետուրներ գտնելը: Ներդաշնակ կլինեն ոչ վառ գույները, արծաթագույնն ու կապույտը: Ներդաշնակ չի լինի դեղին գամման: Օրվա թվերն են՝ 32 և 71: Սննդի հարցում նախապատվությունը տվեք կծու, ոչ կենդանական ծագման ուտեստներին, շիլաներին: Սա խորհրդանշական երազների օր է, հատկապես՝ արևածագից առաջ: |
|