ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մայիսի 19-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1092 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մայիսի 19-ը կիսում են լուսնային 15-րդ ու 16-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է, իսկ 05:20-ից՝ Աղեղնավորի:

Լուսնային 15-րդ օրը, որը ձգվում է մինչև 22:22-ը, մարմնական գայթակղությունների օր է, այնպես որ՝ պետք է ձեր մեջ չափավորություն զարգացնեք, հաղթեք մարմնին: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Բարենպաստ է համեստ լինելն ու ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է վիճելը, նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը, սեռական կապերը: Նախապատվությունը տվեք հատիկավորներին, ճապոնական խոհանոցին: Խուսափեք խնձոր ուտելուց: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է, կսրվեն նաև ֆոբիաները:



Լուսնային 16-րդ օրը, որը սկսվում է 22:22-ից, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունը, ագրեսիվությունը, նախանձը դեպի անկում կտանեն: Սա ինքնամաքրման, ապագա աշխատանքի համար նախագծեր մշակելու օր է: Այսօր շատ կարևոր կլինի հոգեպես հանգիստ ու ներդաշնակ լինելը: Բարենպաստ է զբաղվել մաքրությամբ ու այլ օգտակար գործերով, հաշվետվություններ պլանավորել ու կազմել, շփվել մարդկանց հետ, զբաղվել ֆիզիկական վարժություններով ու ինքնակատարելագործմամբ: Պետք է հանգստություն պահպանել, չափավոր լինել: Անբարենպաստ է վիճելն ու չարություն, ագրեսիա, նախանձ դրսևորելը: Խուսափեք կենդանական սնունդ ու սունկ օգտագործելուց:

Այսօր արևային 30-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Սա փայլի, ժամանակի դեմ տարած հաղթանակի օր է: Այսօր խորհուրդ չեն տրվում ավելորդ զրույցները, ակտիվ գործերը: Օրվա գույնը ոսկեգույնն է: Խորհուրդ է տրվում սառը կերակուրներ ուտել, կաթ ու կաթնամթերք օգտագործել: Լավ նշան կլինի երազներ չտեսնելը: Կարող եք լույսը վառած քնել:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1092 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4