ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մայիսի 18-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 961 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մայիսի 18-ը կիսում են լուսնային 14-րդ ու 15-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է:

Լուսնային 14-րդ օրը, որը ձգվում է մինչև 21:02-ը, կարևոր օր է: Ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների, ինքնակատարելագործման փուլեր սկելու ժամանակն է: Այսօր կարող եք աղի ուտեստներ փորձել, հրաժարվեք դառը ու քաղցր կերակուրներից: Այսօր մարդու մոտ երրորդ աչք կբացվի: Ցանկացած կարևոր գործ լավ է պլանավորել հենց լուսնային 14-րդ օրվա համար: Եթե կորցնեք այս օրը, կկորցնեք ողջ ամիսը: Պետք չէ մոռանալ, որ այսօր շատ կլինի տխրությունը, մելանխոլիան, վիշտը, կարոտը: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով, ինչպես նաև կարևոր, գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, սովորելն ու կարդալը, ֆիզիկական աշխատանք անելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիքը չարաշահելը: Օրվա հիվանդությունները արագ ու հեշտ կանցնեն: Խորհուրդ է տրվում օրգանիզմը մաքրել թույներից ու մնացորդներից: Հոգեկանն այսօր ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության անկումներ:



Լուսնային 15-րդ օրը, որը սկսվում է 21:02-ից, մարմնական գայթակղությունների օր է, այնպես որ՝ պետք է ձեր մեջ չափավորություն զարգացնեք, հաղթեք մարմնին: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Բարենպաստ է համեստ լինելն ու ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է վիճելը, նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը, սեռական կապերը: Նախապատվությունը տվեք հատիկավորներին, ճապոնական խոհանոցին: Խուսափեք խնձոր ուտելուց: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է, կսրվեն նաև ֆոբիաները:

Այսօր արևային 29-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Սա հումորի ու ծիծաղի օր է, որի շողերի ներքո չարը կոչնչանա: Այսօր գաղտնիքները կբացահայտվեն: Խորհուրդ է տրվում նորոգել, կարել, հագուստ գնել ու հագնել, զբոսնել, բայց ոչ ճամփորդել, սովորել ու կարդալ: Մայրամուտից հետո կարող եք խնջույք կազմակերպել: Խուսափեք օծանելիք ու կոսմետիկա օգտագործելուց: Նախապատվությունը տվեք թեթև սննդին, աղցաններին: Երազները կշիռ կունենան, եթե նրանցում երաժշտություն ու ձայներ լսեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 961 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5