ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մայիսի 10-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1133 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մայիսի 10-ը կիսում են լուսնային 6-րդ ու 7-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է, իսկ 17:13-ից՝ Առյուծի: 

Լուսնային 6-րդ օրը, որը ձգվում է մինչև 09:57-ը, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Բարենպաստ է գողացված կամ կորած իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները: Օրը հարմար է երիտասարդացնող պրոցեդուրաների համար: Հիվանդներն այսօր արագ կառողջանան:



Լուսնային 7-րդ օրը, որը սկսվում է 09:57-ից, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, գնումներ անելը: Ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է գրքեր, թղթեր ու նամակներ պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը, ամաններ կոտրելը, հավի միս ու ձու ուտելը: Օրը բարենպաստ է վիրահատությունների համար, բայց լավը չէ ատամնաբույժին այցելելու համար:

Այսօր արևային 21-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Այսօր կարող են հայտնվել ճակատագրով ձեզ հետ կապված մարդիկ: Խորհուրդ է տրվում կյանքի նոր փուլ մտնել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Կարող եք ծանր սնունդ օգտագործել, բայց խուսափեք մսից ու սնկերից: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձեր շրջապատին տեսնեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1133 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5