ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մարտի աստղագուշակը
Բաժին: Ամսվա | Դիտումներ: 5895 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ձեզ անհանգիստ, բարդ ամիս է սպասվում: Կուզենաք ծրագրեր կազմել ու հետևել դրանց, բայց աստղերը անընդհատ անակնկալներ կմատուցեն, այնպես որ՝ մշտապես ստիպված եք լինելու փորձարկումներ անել, խորամանկել, նոր բան հորինել: Երբեմն դա շատ կհոգնեցնի, դուք անհամբեր ու նյարդային կդառնաք, շուրջը բոլորի հետ կվիճեք:

Մարտը առատաձեռն կլինի ծանոթությունների մասով: Բայց այս ամիս սկսված հարաբերություններն այնքան արագ չեն զարգանա, որքան կուզենայիք: Դուք պետք է համբերությամբ զինվեք: Իրավիճակն արմատապես փոխելու, իրադարձությունների ընթացն արագացնելու փորձերը հազիվ թե հաջողությամբ ավարտվեն:

Աշխատանքը սովորականից դժվարությամբ կտրվի: Խնդիրները, որոնք ստիպված եք լուծել, ավելի ու ավելի կբարդանան: Դրանք լուծելով՝ շատ բան կսովորեք: Չի բացառվում՝ ձեռք բերած գիտելիքներն օգնեն ձեզ բարձրանալ մասնագիտական սանդուղքով:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ ամիս է: Դժվարություններ երբեմն կծագեն, բայց դրանք ժամանակավոր բնույթ կկրեն, դուք միշտ կիմանաք, թե ինչպես է պետք գործել, որպեսզի սև գիծը մնա հետևում: Եթե սխալներ անեք, արագ կնկատեք դրանք ու ժամանակին կուղղեք: Հնարավորություն կունենաք ծանոթանալ ամենատարբեր մարդկանց հետ: Նրանք բոլորը չէ, որ ձեզ դուր կգան, բայց յուրաքանչյուրն իր չափով օգտակար կլինի ձեզ:

Հետաքրքիր գործեր շատ կլինեն: Լարված ու տարված աշխատելով՝ դուք հաջողության կհասնեք, գլուխ կհանեք բարդ խնդիրներից, որոնք նախկինում շատերին են փակուղու առաջ կանգնեցրել: Հավանական են հետաքրքիր առաջարկներ՝ կապված աշխատանքի հետ: Որոշ Ցուլեր հնարավորություն կունենան զբաղվել նրանով, ինչով միշտ էին ուզում զբաղվել:

Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները: Մարտին դուք ոչ ոքի հետ լուրջ չեք վիճի: Երբեմն անհասկացողություն կլինի, բայց արագ կհաջողվի ամեն ինչ պարզել ու հարթել սուր անկյունները:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կգերակշռեն դրական միտումները, երբեմն փոքրիկ թյուրիմացություններ կծագեն, որոնք սրտին շատ մոտ կընդունեք: Հետևեք ձեր տրամադրությանն ու հուզական վիճակին, կարևոր կլինի ավելորդ ապրումներից խուսափելը, մռայլ մտքերին չտրվելը: Հենց կյանքի հանդեպ դրական մոտեցումն ու լավատեսությունը մարտին կօգնեն ձեզ հաջողության հասնել:

Ամսվա կեսը հարմար է կյանքում ինչ-որ բան փոխելու համար: Պետք չէ շտապել, կարևոր է քայլեր անել ընտրված ուղղությամբ, չդոփել տեղում: Դուք լավ կհասկանաք, թե ինչի եք ուզում հասնել, չեք խառնի ձեր ու մյուսների նպատակները:

Մարտի վերջը նրա ամենաբարդ մասն է լինելու: Այդ հատվածում նույնիսկ ամենալուրջ Երկվորյակները թեթևամիտ կլինեն, որն էլ տհաճությունների կհանգեցնի: Աշխատանքային խնդիրներն ուժեր կխլեն, բայց դուք անպայման կգտնեք իրավիճակից գլուխ հանելու ձևը:



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ձեզ անհանգիստ ու հագեցած ամիս է սպասվում: Լավ նորությունն այն է, որ շատ բաներ կսովորեք, փորձ ձեռք կբերեք, որը հետո դեռ շատ պետք կգա: Դուք պետք է շփվեք ամենատարբեր մարդկանց հետ: Ե՛վ նոր, և՛ հին ծանոթները կզարմացնեն ձեզ: Պատրաստ եղեք փորձարկումներ անել, նոր բան փորձել: Ցանկացած գործի ստեղծագործ մոտեցումը կմեծացնի հաջողության հասնելու շանսերը:

Մտերիմների հետ շփվելը հեշտ չի լինի: Հաճախ ձեզ կվշտացնեն նույնիսկ անմեղ նկատողությունները, սիրահարները կվիճեն անհիմն կասկածների, խանդի պատճառով: Բայց լուրջ կոնֆլիկտից խուսափել, արագ հաշտվել ու սուր անկյունները հարթել կստացվի: Սովորաբար դա տեղի կունենա ձեր խաղաղասիրության ու ուրիշների մասին հոգ տանելու ունակության շնորհիվ:

Չեն բացառվում ֆինանսական խնդիրները: Դրանք ժամանակավոր բնույթ կկրեն, բայց, միևնույն է, կստիպեն հուզվել: Լավ է չշտապեք գնումներ հարցում: Փորձեք խուսափել անտեղի ծախսերից:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Սա բարենպաստ ու ձեզ համար կարևոր ամիս է լինելու: Ամսվա վերջին շատ Առյուծներ իրենց ավելի հասուն ու փորձառու կզգան, պատրաստ դիմավորելու բոլոր փորձությունները: Բացի այդ, դուք ավելի անկախ կդառնաք: Չի բացառվում՝ ուզենաք փոխել երկարաժամկետ ծրագրերը, կենտրոնանալ նրա վրա, ինչին նախկինում նշանակություն չէիք տալիս:

Աշխատանքի մեջ հաջողությունները կայցելեն նրանց, ովքեր ունակ են ոչ միայն արդյունավետ աշխատել, այլ նաև ուրիշներին ներգրավել իրենց գործերին: Մարտին անձնական ու աշխատանքային հարաբերությունների միջև սահմանը շատ բարակ կդառնա: Չի բացառվում՝ ընկերանաք գործընկերներից մեկի հետ: Հնարավոր է սիրային հարաբերությունների սկիզբը:

Կարևոր է չշտապել ու չշտապեցնել իրադարձությունները: Մարտը անշտապ, սահուն դրական փոփոխություններ է խոստանում: Հենց դրա համար էլ ձեզ համար հեշտ կլինի նոր իրավիճակին հարմարվելն ու նրա բոլոր առավելությունները տեսնելը:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Մարտը դժվարություններ ու փորձություններ կբերի: Դա չի նշանակում, որ ամիսը չափազանց վատը կամ չափազանց բարդ կլինի: Բայց հեշտ հաղթանակների ու արագ հաջողությունների հույս չունենաք: Դուք կարող եք հասնել ձեր ամենակարևոր նպատակներին՝ միայն ջանքեր գործադրելով: Շատ Կույսեր պետք է զբաղվեն ոչ միայն իրենց, այլև ուրիշների գործերով:

Կուրախացնի շրջապատողների աջակցությունը: Շատերը պատրաստ կլինեն ձեր կողմն անցնել, և նույնիսկ ոչ վաղ անցյալի մրցակիցները բացառություն չեն լինի: Մարտը հնարավորություն կտա ամրապնդել գործնական կապերը, հարթել անձնական հարաբերությունները: Դուք կհասկանաք մյուս մարդկանց, հոգ կտանեք նրանց մասին, ում հանդեպ անտարբեր չեք:

Հոգնեցուցիչ կլինի ամսվա վերջը: Անընդհատ լուծում պահանջող հարցեր կհայտնվեն, հաճախ ազատ ժամանակ չի մնա հետաքրքիր բանով զբաղվելու համար: Բայց նույնիսկ դա ձեզ չի ստիպի կորցնել հավասարակշռությունը:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Մարտի սկզբին ժամանակը զուր մի վատնեք: Ամսվա առաջին օրերը հարմար են նոր բան ստանձնելու համար: Ընդ որում, կարող եք նաև հին գործերն ավարտին հասցնել, այստեղ ամեն ինչ կախված կլինի ձեր առաջնահերթություններից: Մինչև մարտի 12-ը հավանական են ծանոթությունները, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Չի բացառվում՝ հանդիպեք մարդկանց, ովքեր իսկապես կհասկանան ձեզ ու կկիսեն ձեր հետաքրքրությունները:

Մարտի 13-ից հակասական ու լարված շրջան կսկսվի: Բարեբախտաբար, այն միայն մի քանի օր կտևի: Այդ հատվածում ամեն ինչ ծրագրի համաձայն չի ընթանա, ձեզ կարող են հուսախաբ անել մարդիկ, որոնց վրա սովոր եք ամեն հարցում հենվել:

Մարտի 20-ից դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Ամսվա վերջին օրերը շատ բարենպաստ կլինեն անձնական շփումների տեսանկյունից: Հենց այդ օրերը շատ Կշեռքների սիրային անակնկալներ կմատուցեն: Հավանական են հաճելի ու երկար սպասված իրադարձություններ ընտանիքում:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամիսը հեշտ չի լինի, բայց բավական հարթ կլինի: Դուք միշտ կհասկանաք, թե ինչ և ինչպես է պետք անել, անկախ ամեն ինչից կքայլեք դեպի ձեր նպատակը: Այո, երբեմն դժվար կլինի, բայց դուք միշտ կիմանաք, որ կարող եք արդյունքի հասնել, այնպես որ՝ մտածածից չեք հրաժարվի: Պետք է սովորականից շատ աշխատեք, բայց դա ձեզ չի վախեցնի: Շատ Կարիճներ ոգևորությամբ կստանձնեն բարդ խնդիրները:

Մտերիմների հետ անհասկացողության պահերից ու տարաձայնություններից խուսափել հազիվ թե ստացվի, և դրանց իրական պատճառը միշտ չէ, որ հասկանալի կլինի: Դուք կփորձեք վերահսկել ձեզ ու պրովոկացիաներին չտրվել: Հենց դրա շնորհիվ էլ լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա:

Մարտին պետք է լուծեք կարևոր հարցերը՝ կապված գումարի կամ ունեցվածքի հետ: Նկատի ունեցեք, որ ճիշտ պատասխանները մակերեսին դրված չեն լինի: Դրանք գտնելու համար ստիպված եք լինելու գլուխ կոտրել կամ խորհրդակցել գիտակ մարդկանց հետ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Մարտին չափազանց կարևոր կլինի իրատես լինելը, ցանկալին իրականության տեղ չընդունելն ու պատրանքներ չկառուցելը: Ձեր ծանոթները առատ խոստումներ կտան, երբեմն առաջարկներ կանեն, որոնք մերժելը դժվար կլինի: Բայց եթե շտապեք համաձայնել, կասկածելի ու նույնիսկ վտանգավոր արկածախնդրությունների մեջ ներքաշվելու վտանգի կենթարկվեք: Շատ կարևոր կլինի գործնական կապերին զգույշ մոտենալը:

Հոգսեր սովորականից շատ կլինեն: Դուք պետք է լուծեք ոչ միայն ձեր, այլ նաև ուրիշների խնդիրները: Հաճախ օգնության կդիմեն մարդիկ, որոնց պարզապես չեք կարողանա ոչ ասել, ստիպված եք լինելու հետաձգել ձեր գործերն ուրիշներին օգնելու համար: Խառնաշփոթից խուսափել չի ստացվի: Աշխատեք դրա պատճառով չհուզվել:

Մտերիմները կաջակցեն, չնայած ձեր արարքները նրանց հասկանալի չեն լինի: Հիշեք, որ քննարկելու ու կարևոր հարցերը լուծելու համար մարտի երկրորդ կեսն ավելի հաջող կլինի, քան առաջինը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Մարտի առաջին կեսը հագեցած ու բարենպաստ կլինի: Այդ հատվածում ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Կարող եք նոր գործեր ստանձնել, դրանցից գլուխ հանելը դժվար չի լինի: Հավանական են հաջողություններ ուսման մեջ ու այն ամենում, ինչը տեղեկատվություն հավաքելու, մտապահելու, դիտելու ու եզրահանգումներ անելու ունակություն կպահանջի: Այս հատվածում հավանական են անձնական բնույթի հաճելի իրադարձություններ, դրական փոփոխություններ սիրային հարաբերություններում:

Բարդ շրջանը կսկսվի մարտի 17-ից: Կարող են խախտվել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները: Չի բացառվում՝ ստիպված լինեք արագ փոխել ծրագրերը, նոր լուծումներ փնտրել: Այդ ամենը դժվար կլինի հուզական տեսանկյունից: Ամենատպավորվող Այծեղջյուրներն այնպես կհուզվեն, որ նույնիսկ կարող են հիվանդանալ:

Մարտի 23-ից հետո դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Ամսվա վերջը հանգիստ կանցնի: Այն արդյունավետ չի լինի, բայց հանգստանալու, հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կտա:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Երբեմն հեշտ չի լինի, բայց դուք գլուխ կհանեք: Մարտին ձեզ հաճելի իրադարձություններ չեն սպասվում: Դրանք հաճախ ձեր նախկին սխալների հետևանքները կլինեն: Հիմա կարևոր է չհուսահատվել ու քայլել դեպի նպատակը: Դուք հաջողության հասնելու շանս ունեք, չնայած՝ ոչ միանգամից: Այնպես որ՝ բաց մի թողեք այն:

Մարտն առանց տարաձայնությունների ու թեժ վեճերի չի անցնի: Դուք տրամադրված չեք լինի զիջումների գնալ կամ հարթել սուր անկյունները, երբեմն կոշտ դիրք կընտրեք: Հաճախ դա արդարացված կլինի, բայց որոշ ժամանակ կանցնի, մինչև շրջապատողները կխոստովանեն դա: Կարևոր կլինի սահմանը չանցնելը, հատկապես ամենամտերիմ մարդկանց հետ շփումներում:

Ոչ միանշանակ կլինի ֆինանսական վիճակը: Լուրջ խնդիրները քիչ հավանական են, բայց որոշ գնումներ պետք է հետաձգեք:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ամսվա առաջին օրերը շատ լավը կլինեն, սակայն բարենպաստ շրջանին փոխարինելու կգա բարդ շրջանը: Այն գործերին, որոնք չհաջողվի մինչև մարտի 5-ն ավարտել, ստիպված եք լինելու վերադառնալ մարտի 15-ից հետո: Իսկ մինչ այդ չափազանց զբաղված կլինեք ձեր ապրումներով, կասկածներով, ինչպես նաև մռայլ մտքերով, անցյալի տհաճ հուշերով:

Մարտի կեսից բարենպաստ շրջան կսկսվի համախոհներ փնտրելու համար, ինչպես նաև այնպիսի մարդկանց, որոնք ամեն հարցում կաջակցեն ձեզ ու ձեր կողմից կլինեն: Այս շրջանում սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի հետ գործնական կամ սիրային բնույթ կստանան:

Շատ բարենպաստ կլինի ամսվա վերջին հատվածը, երբ ձեզ համարյա ամեն ինչ կհաջողվի: Հենց ինչ-որ բան մտածեք, անմիջապես կիրագործեք այն: Ձեզ շատերը կօգնեն, մի մոռացեք շնորհակալություն հայտնել ձեր համախոհներին:

Բաժին: Ամսվա | Դիտումներ: 5895 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/7