ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մարտի 8-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1253 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մարտի 8-ը կիսում են լուսնային 14-րդ ու 15-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է, իսկ 13:47-ից՝ Կույսի:

Լուսնային 14-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 16:20-ը, կարևոր օր է: Ժամանակն է ինքնակատարելագործման նոր փուլեր մտնելու համար: Այսօր մարդու մոտ երրորդ աչք կբացվի, այնպես որ՝ ցանկացած կարևոր գործի սկիզբ նշանակեք լուսնային 14-րդ օրվա համար: Եթե կորցնեք այն, կկորցնեք ամիսը: Բարեպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով ու կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, սովորելն ու կարդալը, ֆիզիկական աշխատանքով զբաղվելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիքը չարաշահելը: Օրվա հիվանդություններն արագ ու հեշտ կանցնեն: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ:

Լուսնային 15-րդ օրը, որը սկսվում է 16:20-ից, մարմնային գայթակղությունների օր է, պետք է չափավոր լինեք: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: 15-րդ լուսնային օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Լավ նշան կլինի շունը, նույնիսկ՝ հաչող շունը: Բարենպաստ է համեստ լինելը, ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է վիճելը, նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը: Նախապատվությունը տվեք ճապոնական խոհանոցին, խուսափեք խնձոր ուտելուց: 


Այսօր արևային 24-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Խորհուրդ է տրվում ուշադիր լինել ինքներդ ձեզ ու աշխարհին: Իմունիտետի փորձության օր է. որքան մաքուր լինեք, այնքան ձեզ համար թեթև կլինի: Խորհուրդ չի տրվում տրվել պրովոկացիաներին: Լավ նշանները կապված կլինեն մանրուքների ու մաքուր ջրի հետ: Վատ նշաններ կլինեն կորուստները, խայթոցները, կեղտը, մարող կրակը: Օրվա գույներն են դեղինը, կարմիրի ու սևի համադրությունը: Օրվա թվերն են՝ 86, 29, 24: Օրվա լավագույն ուտելիքը սև հացը, աղն ու կաթը կլինեն: Լավ նշան կլինի երազներ չտեսնելը: Միակ լավ երազը ինքներդ ձեզ անձրևի տակ տեսնելն է: Բոլոր երազները կիրականանան մի քանի տարի հետո:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1253 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6