ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մարտի 6-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1177 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մարտի 6-ը կիսում են լուսնային 29-րդ, 30-րդ ու 1-ին օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է:

Լուսնային 29-րդ օրը, որը ձգվում է մինչև 07:41-ը, ամենավտանգավոր օրերից մեկն է: Սա աղետների, անկումների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Վերջ տվեք ձևական կապերին, մի կողմ վանեք կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Պատասխանատու եղեք, պայքարեք ձանձրույթի ու տագնապի դեմ, զբաղվեք տան ու տնտեսության հարցերով: Խուսափեք նոր գործեր սկսելուց:

Լուսնային 30-րդ օրը, որը սկսվում է 07:41-ից ու ձգվում մինչև 19:03-ը, սիրո, ներողամտության ու ամիսը եզրափակելու, եզրահանգումներ անելու օր է: Այսօր անպիտանից հրաժարվելու, զարգացման նոր փուլ մտնելու ժամանակն է: Բարենպաստ է եզրակացություններ անել, վերլուծել ձեր անցած ճամփան, ուրախացնել մյուսներին, հրաժարվել անպիտանից, վերադարձնել պարտքերը, ավարտին հասցնել գործերը: Անբարենպաստ է ագրեսիա ցուցաբերելը:



Լուսնային 1-ին օրը, որը սկսվում է 19:03-ից ու ձգվում մինչև 24:00-ը, պետք է հատուկ ուշադրություն դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերն այսօր մեծ չեն լինի, այնպես որ՝ խուսափեք ծանրաբեռնվածությունից: Ռիսկային գործեր մի նախաձեռնեք, միայն պլանավորեք դրանք: Բարենպաստ է հոգեպես հանգստանալն ու պարզապես հոսանքին տրվելը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելն ու առևտուր անելը: Ձեր ուժերն ու արարքները սխալ գնահատելը նշմարելի կորուստների կհանգեցնի:

Այսօր արևային 21-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Այսօր կարող են հայտնվել ճակատագրով ձեզ հետ կապված մարդիկ: Խորհուրդ է տրվում կյանքի նոր փուլ մտնել: Խուսափեք վիրահատություններից: Կարող եք ծանր սնունդ օգտագործել, բայց խուսափեք սնկերից: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում տեսնեք ձեր շրջապատին:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1177 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6