ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մարտի 31-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1309 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մարտի 31-ը կիսում են լուսնային 24-րդ ու 25-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է:

Լուսնային 24-րդ օրը, որը ձգվում է մինչև 06:03-ը, ընտրության, եզրակացություններ անելու, մտքերը մաքրելու ժամանակն է: Անհրաժեշտ է ամեն ինչ մանրամասն ու կարգին անել: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելն ու այգում աշխատելը: Անբարենպաստ է զրուցակցի վրա ճնշում գործադրելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրն օգտագործեք առողջությունն ամրապնդելու համար: Խորհուրդ են տրվում ուժային վարժություններն ու յոգան:



Լուսնային 25-րդ օրը, որը սկսվում է 06:03-ից, միայնության, կենտրոնացվածության ու երևակայելու օր է: Բարենպաստ է ներդաշնակության ու հանգստության ձգտելը: Անբարենպաստ է ամուսնանալը, ճամփորդելը, խոհեմ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը:

Այսօր արևային 11-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Սա լուսավոր, փայլուն ու ուրախ օր է: Աշխարհը բացահայտելու օր է: Այն կապված է գիտության, ընթերցանության, կրթության հետ: Խորհուրդ է տրվում ամեն ինչ թեթև ու արագ անել, կարգի բերել տունն ու հյուրեր ընդունել: Խուսափեք ծխելուց: Խորհուրդ չի տրվում երեխաներին ինչ-որ հարցում մերժել և ինչ-որ բան պլանավորել: Կարող եք շատ ուտել, բայց խուսափեք քաղցրից ու մսից: Կարող եք գարեջուր խմել:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1309 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6