ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մարտի 27-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1256 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մարտի 27-ը կիսում են լուսնային 3-րդ ու 4-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է:

Լուսնային 3-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 07:41-ը, ակտիվ պայքարի, ագրեսիայի շրջան է: Մարդը, եթե մարտիկ չէ, իր մեջ է պահում էներգիան, կասկածամիտ ու նենգ դառնում: Բարենպաստ օր է մարտարվեստով զբաղվելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: 

Լուսնային 4-րդ օրը, որը սկսվում է 07:41-ից, լավ է անցկացնել միայնության մեջ, աշխատել շտապողական որոշումներ չընդունել: Նախ ամեն ինչ ինչպես հարկն է կշռադատեք: Բարենպաստ է առևտուր անելը, այգում աշխատելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր ընթացք կունենան:


Այսօր արևային 7-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Սա ավանդույթներն ամրապնդելու, ստեղծագործ նախաձեռնությունների օր է: Խորհուրդ է տրվում մեծ ստեղծագործ նախագծեր սկսել, բույսեր տնկել, քիչ հագուստ կրել: Օրը կարող եք նաև տանից դուրս անցկացնել: Լավ նշանները կապված կլինեն բույսերի ու պտուղների հետ: Լավ նշաններ կլինեն նաև տաք ջուրն ու վառ լույսը: Օրվա գույներն են՝ ոսկեգույնը, բաց դեղինը: Օրվա թվերն են՝ 7, 13, 49, 56: Խորհուրդ է տրվում հատիկավորներ օգտագործել, կաթ ու հյութեր խմել: Կարող եք նաև գինի խմել: Բարի կլինեն ու կշիռ կունենան պտուղների, բույսերի հետ կապված երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1256 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4