ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մարտի 22-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1089 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մարտի 22-ը կիսում են լուսնային 27-րդ ու 28-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է:

Լուսնային 27-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 06:38-ը, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Գիտելիքներ, հմտություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, մեդիտացիայով զբաղվելը, բնության գրկում լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելը, նոր գործեր սկսելը: Լավը կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները:

Լուսնային 28-րդ օրը, որը սկսվում է 06:38-ից, հոգևոր գիտակցություն ձեռք բերելու, բարձրագույն ճշմարտությունների, նվերների ու բացահայտումների օր է: Բարենպաստ է զբաղվել խոշոր գործերով, իրեր գնել, օգտակար բույսեր տնկել, բարի մտքեր տարածել: Այսօր պետք է փորձեք բարձր տրամադրության մեջ լինել, վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը:


Այսօր արևային 2-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Սա գիտելիքների ու կապերի, ճամփորդությունների օր է: Խորհուրդ է տրվում ազատվել անպիտան ծանոթություններից ու կապերից, նոր հագուստ գնել, ամեն հին բան նորով փոխարինել: Խորհուրդ չի տրվում զբաղվել տնային գործերով: Լավ նշաններ կլինեն քամին, տարևները, հեռվից եկած հյուրերը, հին ու բարի կապերը վերականգնելը: Շատ լավ նշան կլինի ձեր անունը ամբոխի մեջ լսելը, բայց վատ կլինի, եթե ձեզ ուրիշ անունով դիմեն: Վատ նշանները կապված կլինեն կրակի ու մետաղի հետ: Օրվա գույներն են դեղինը, կանաչակապտավունը, երկնագույնը: Օրվա թվերն են՝ 17, 31, 48: Լավ է, եթե այս թվերին հանդիպեք հեռախոսահամարների, տան ու մեքենաների համարների տեսքով: Խուսափեք ալկոհոլից: Երազները բարի կլինեն ու կշիռ կունենան:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1089 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/2