ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մարտի 17-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1054 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Մարտի 17-ը կիսում են լուսնային 22-րդ ու 23-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է:

Լուսնային 22-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 03:56-ը, տխրության, կյանքի իմաստնություն ձեռք բերելու օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսումներ անելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ ու արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փորձ փոխանցեք, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք, պարզապես գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը: Կապերն էլ խորհուրդ չեն տրվում: 

Լուսնային 23-րդ օրը, որը սկսվում է 03:56-ից, պետք է պայքարել վախերի դեմ: Չի կարելի անգործության մատնվել, խուսափեք սիրախաղերից: Այսօր մարդկանց մեջ արթնանում է կռիվների ու արկածախնդրությունների հակվածությունը: Բարենպաստ է տնային գործերով զբաղվելը, կենցաղը կազմակերպելը, մաքրություն անելը: Անբարենպաստ է ամուսնանալը, պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները:


Այսօր արևային 3-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Խորհուրդ է տրվում տան շինարարություն սկսել, զբաղվել տնային գործերով: Կարող եք դատական գործեր կամ ստեղծագործ գործընթացներ սկսել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Ծախսերն էլ անցանկալի են: Այսօր լավ նշան կլինի չոր մնալը, իսկ աշխատանքը հարստություն ու բարեկեցություն կբերի: Վատ նշաններ կլինեն կորուստները: Օրվա գույներն են բալագույնն ու մուգ կապույտը: Ներդաշնակ չի լինի կանաչը: Օրվա թվերն են՝ 16, 62, 73: Կարող եք շատ ուտել, բայց միայն այն, ինչ ինքներդ եք պատրաստել: Նյութական աշխարհի օբյեկտների հետ կապված երազները կշիռ կունենան:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1054 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4