ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մարտի 10-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1346 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մարտի 10-ը կիսում են լուսնային չորրորդ ու հինգերորդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է, իսկ 10:09-ից՝ Ցուլի:

Լուսնային 4-րդ օրը, որը ձգվում է մինչև 08:43-ը, լավ է անցկացնել միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունել. սկզբում ամեն ինչ ինչպես հարկն է կշռադատեք: Բարենպաստ է առևտուր անելը, բնության մեջ լինելն ու զբոսնելը: Անբարենպաստ է ծառ կտրելն ու ծաղիկ պոկելը:



Լուսնային 5-րդ օրը, որը սկսվում է 08:43-ից, լավ է լինել ճանապարհին: Այսօր պաշտպանում են սկզբունքներն ու մարդկանց: Կարող եք ուտել այն, ինչ ուզենաք. պետք է կուշտ լինեք, բայց շատակերությամբ չզբաղվեք: Խուսափեք ուտելու հարցում սահմանափակումներից:

Այսօր արևային 25-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Օրը կապված է ներդաշնակության, բարության, նվիրվածության հետ: Խորհուրդ է տրվում լինել տանը, երեխաների հետ, եթե վիճել եք, հաշտվեք, մի խուսափեք սիրո դրսևորումներից: Սա պարտքերը մարելու, ներելու, մարդկանց օգնելու օր է: Խորհուրդ չի տրվում շատ աշխատել ու նոր գործեր սկսել, բայց կարող եք ուղի նախանշել: Նախապատվությունը տվեք կաթին ու մեղրին, շիլաներին, հյութերին: Երազները կշիռ կունենան, եթե կոնկրետ բնույթ կրեն ու արագ կիրականանան, եթե վառ լինեն:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1346 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5