ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Կզակի փոսիկի նշանակությունը
Բաժին: Նախանշաններ | Դիտումներ: 3310 | 15:00 Ավելացրեց: Moder-003

Մեզանից ամեն մեկն արտաքին անկրկնելի հատկանիշներով է օժտված: Գրավչություն կարող են հաղորդել պեպենները, խալերը, այտերին փոսիկները կամ նույնիսկ սպիները: Ոմանք ամեն կերպ փորձում են թաքցնել դրանք, շատերն էլ հպարտությամբ են վերաբերվում իրենց մարմնի այդ առանձնահատկություններին. չէ որ դրանցից ամեն մեկն էլ ազդում է խառնվածքի, հասարակության մեջ զբաղեցրած դիրքի, սոցիալական ստատուսի և շատ այլ բաների վրա: Օրինակ՝ կզակին փոսիկը տղամարդկանց ու կանանց մոտ փաստացի միևնույն նշանակությունն ունի՝ առաջատար լինելը, նպատակասլացությունն ու հեշտ սիրահարվելը:

Տղամարդկանց մոտ

Տղամարդու կզակի փոսիկն ըստ ֆիզիոգնոմիկայի մասնագետների խոսում է կամային ու վճռական բնավորության մասին: Այս տղամարդը բուռն խառնվածք ունի, նա սովոր է գործել, այլ ոչ թե մտածել: Միշտ բարյացակամ է: Իսկ ուրիշ ի՞նչ է անհրաժեշտ գեղեցիկ սեռին իրենց երկրորդ կեսից. ուժ, կամք և պաշտպանություն:

Այս հատկանիշների համար նման տղամարդը շատ գնահատված է նաև աշխատանքի մեջ: Նա նպատակասլաց է, համառ ու վճռական: Ցանկալիին հասնելու համար պատրաստ է ամեն ինչի: Նա հնարամիտ է, ակտիվ, գործունյա: Իրեն հիանալի է զգում ինչպես ղեկավարի, այնպես էլ ենթակայի դերում:

Գոյություն ունի կզակի փոսիկի բացատրության նաև ուրիշ տարբերակ: Ըստ դրա՝ տղամարդու մոտ կզակի փոսիկը երկերեսանիության ու եսասիրության նշան է:

Այս տղամարդիկ նաև շատ սիրառատ են ու ռոմանտիկ, գնահատում են կանացի գեղեցկությունը:

Կանանց մոտ

Ինչպես տղամարդկանց, կանանց մոտ էլ կզակի փոսիկը նպատակասլացության ու անկոտրում լինելու նշան է: Այս կինը հաճախ տղամարդկային բնավորության գծերով է օժտված, կամքի մեծ ուժ ունի: Միևնույն ժամանակ սա խոսում է այն մասին, որ այս կինը կարող է անկանխատեսելի արարքներ գործել, ինչը հաճախ հասկանալի չէ շրջապատին: Նրա մոտ տրամադրության անկումներ ու վերելքներ են լինում: Նրա հետ երբեք ձանձրալի չէ:

Դնչին փոսիկ ունեցող կանայք հաճախ են ղեկավար դիրքեր զբաղեցնում, քանի որ նրանք բնույթով առաջատարներ են, ովքեր սովոր չեն հոսանքով գնալ, հաճույք են ստանում պայքարից: Ուժեղ բնավորությամբ օժտված լինելով՝ միշտ հասնում են ցանկալիին:

Նրանց մեջ շատ են բռնկուն բնավորություն ունեցողները, նրանք հեշտ են բարկանում, սակայն նույնքան հեշտ էլ հանդարտվում են: Հիշաչար չեն: Մշտապես տղամարդկանց ուշադրության կենտրոնում են, գրավիչ են ու խորհրդավոր:

Բաժին: Նախանշաններ | Դիտումներ: 3310 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: ֆիզիոգնոմիկա | Վարկանիշ: 5.0/4