ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Կարմա և հորոսկոպ. առնետ
Բաժին: Արևելյան | Դիտումներ: 4605 | 12:00 Ավելացրեց: Moder-003

Առնետ-Խոյ

Եթե դուք ծնվել եք Առնետի տարում ու Խոյի նշանի տակ, ապա նպատակասլաց եք, ագրեսիվ, ուժով լի ու ակտիվ: Էներգիան պարզապես եռում է ձեր ներսում, որն էլ օգտագործում եք զանազան գործեր անելիս: Ձեր նախկին մարմնավորման ժամանակ դուք ամենայն հավանականությամբ մարդ եք եղել:

Ներկայիս մարմնավորման մեջ էլ ձեզ բազում գործեր են սպասվում, մինչև բարձր էակի մարմնավորում ստանալը: Ձեզ վիճակված է դեռ մի քանի անգամ էլ ծնվել մարդու կերպարով:

Առնետ-Ցուլ

Ձեր գլխավոր առանձնահատկությունը հմայքն է: Շատ բանի կարող եք հասնել հենց դրա շնորհիվ: Օգտագործեք այդ հանգամանքը նշանակալի բարձունքների հասնելու համար: Դուք դեռ չեք հասել նրան, ինչը ձեզ վիճակված է ճակատագրով: 

Աշխատեք ավելի շատ մտածել, ուղեղին զոռ տալ ու ամեն անգամ հույս չդնել գրավչության վրա: Ձեզ անհրաժեշտ է զարգացնել մտավոր ունակությունները, որպեսզի կարմայի աստիճաններով վերելքն ավելի արագ տեղի ունենա:

Առնետ-Երկվորյակ

Դուք ճարպիկ եք ու հնարամիտ: Հաջողությունը հաճախ է ուղեկցում ձեզ: Այն, ինչ ուրիշներին արյամբ ու քրտինքով է տրվում, ձեզ համարյա ձրի է բաժին հասնում: 

Բայց ձեզ ամեն դեպքում խորհուրդ չի տրվում թուլանալ: Հաջողությունը ձեր ձեռքերում է, միայն թե բաց մի թողեք այն: Ձեր նախկին մարմնավորման ժամանակ դուք շատ եք տառապել, ու հիմա քաղում եք նախկին կյանքում կատարած աշխատանքի պտուղները: Հիմա կարող եք հանգստանալ, վայելել կյանքը:

Առնետ-Խեցգետին

Դուք անուղղելի երազող եք: Սիրում եք մոլի խաղերը, պատրաստ եք ձեռնոց նետել նույնիսկ ձեր ճակատագրին: Բայց զգույշ եղեք. ձեր տարվածություններն ու արկածները կարող են թանկ արժենալ: Դուք զարգացման այնքան էլ բարձր մակարդակի վրա չեք գտնվում: 

Նախկինում շատ մարմնավորումներ եք ունեցել, որոնցից կարողացել եք դասեր քաղել: Ձեզ համար դժվար չէ գլուխ հանել կյանքի տարբեր իրավիճակներից:

Առնետ-Առյուծ

Դուք պետք է լսեք ինքներդ ձեզ: Ձեր ներսում շատ հակասություններ կան: Ինչ-որ որոշում ընդունելուց առաջ հարյուր անգամ մտածեք ու կշռադատեք ամեն ինչ: Ձեր ներկայիս կերպավորման մեջ ձեր առջև կարևոր խնդիրներ են դրված:

Դուք պարտադիր պետք է արժանապատվորեն դուրս գաք ստեղծված իրավիճակից: Հակառակ դեպքում ձեր կարմար կծանրանա: Աշխատեք ամեն ինչին լուրջ վերաբերվել:

Առնետ-Կույս

Դուք լաբորատոր առնետի նման զարմանալի հոտառություն ունեք, որն իր ինտուիցիայի շնորհիվ միշտ ելք կգտնի լաբիրինթոսից: Սակայն այս հատկանիշի վրա հույս դնելու ժամանակ մի մոռացեք, որ երբեմն լավ է որոշում ընդունել՝ ամեն ինչ լավ կշռադատելով: 

Դուք բավականին շատ մարմնավորումներ եք ունեցել մինչև ներկայիս մարմնի մեջ վերածնվելը: Նախկին մարմնավորումներից ստացած հարուստ փորձ ունեք: Ձեզ միայն պետք է լսել ներքին ձայնին:

Առնետ-Կշեռք

Այս առնետը ագրեսիվ չէ, հաճախ հանդես է գալիս որպես հաշտարար, բարեհոգի է: Դուք ձեր նախկին մարմնավորումների շնորհիվ արժանացել եք ներկայիս մարմնավորման ունեցած իմաստնությանը: 

Դուք հաջողությամբ առաջ եք շարժվում վերամարմնավորման սանդուղքով: Շատ շուտ՝ հնարավոր է նույնիսկ մյուս կյանքում դուք հոգեպես բարձր զարգացած անձնավորություն կդառնաք:

Առնետ-Կարիճ

Դուք առնետների թագավորության տիպիկ ներկայացուցիչ եք՝ խայթող եք, չար, կարողանում եք ճշգրիտ որոշել մարդու թույլ կողմերն ու հարվածել դրանց:

 Դուք ձեր նախկին կյանքում մարդ չեք եղել: Հնարավոր է առնետ էլ չեք եղել, բայց մարդու կերպարով ձեր հոգեկան զարգացումը նոր-նոր է սկսվում: Աշխատեք արժանապավորեն շարունակել Երկրի վրա ձեր կերպափոխումները:

Առնետ-Աղեղնավոր

Դուք ակտիվ եք, կյանքը եռում է ձեր մեջ: Հեռատես եք, ունակ եք ճիշտ ու ներդաշնակ դասավորել ձեր ու ձեր զուգընկերոջ կյանքը:

Մարմնավորումների շղթայում ձեր ներկայիս մարմնավորումը ոչ առաջինն է և ոչ էլ վերջինը: Դուք մեթոդիկ եք ու աստիճանաբար առաջ եք շարժվում այդ շղթայով: Մի թուլացեք ու կյանքում հաջողություն կունենաք:

Առնետ-Այծեղջյուր

Դուք խիստ, բայց արդարամիտ եք: Ձեզ դժվար է գոհացնելը, սակայն չի կարելի ասել, որ ծանր բնավորություն ունեք: Հնարավոր է թեթև ստեր փչեք, սակայն դրանում ձեզ բռնացնելը դժվար է: 

Ձեր կարման բավականին մաքուր է: Սակայն պետք չէ այն ծանրացնել առաջին հայացքից անմեղ թվացող չարաճճիություններով:

Առնետ-Ջրհոս

Ձեր զարգացած ինտելեկտին կարելի է միայն նախանձել: Դուք հիանալի գրող կլինեիք, գրելու կոչում ունեք:

Դուք նշանակալի բարձունքների եք հասել ոչ միայն նախկին կյանքում ծանր աշխատանքի, այլ նաև այն բանի շնորհիվ, որ լուսավոր ու մաքուր կարմա ունեք: Աշխատեք կատարելագործել ձեր մտավոր ունակությունները նաև այս կյանքում: Մի բավարարվեք փոքր բաներով: Հնարավոր է՝ սկզբում ձեզ մոտ ամեն ինչ հեշտ չստացվի, բայց պետք չէ հուսահատվել: Ամեն ինչ կլինի այնպես, ինչպես պետք է լինի, պետք է միայն ջանքեր գործադրել:

Առնետ-Ձկներ

Դուք պետք է հաղթահարեք շուրջն ամեն ինչ վերահսկելու ձեր ցանկությունը: Ավելի ճկուն ու համբերատար եղեք և մի քիչ ավելի շատ երևակայեք:

Կյանքը ձեզ կստիպի սեր տալ ու ստանալ, կիսել ձեր զուգընկերոջ, երեխաների խորը զգացմունքները: Այն կստիպի ձեզ ընտանիք կազմել, որի ներսում ձեզ պաշտպանված կզգաք: Ձեզ անհրաժեշտ է նրբություն, լսելու կարողություն: Ինչքան ավելի մեծահոգի ու առատաձեռն լինեք, այնքան ավելի առաջ կգնաք ինքնակատարելագործման ճանապարհին:

*Կարման մարդու ճակատագիրն է, նախկին մարմնավորումների ու ներկայիս մարմնավորման ժամանակ նրա հոգու ձեռք բերած փորձը: Օրինակ՝ երբ ասում են մարդը վատ կարմա ունի, դա նշանակում է, որ նրա վրա շատ մեղքեր կան ծանրացած, որոնք բերել է նախկին կյանքից և որոնց պատճառով ներկայիս կյանքում տհաճություններ ու տառապանքներ է ունենում:

Բաժին: Արևելյան | Դիտումներ: 4605 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: արևելյան հորոսկոպ, կարմա | Վարկանիշ: 5.0/11