ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Կապիկի բնութագիրը
Բաժին: Արևելյան | Դիտումներ: 4292 | 15:00 Ավելացրեց: Moder-003

Արևելյան կամ չինական հորոսկոպ

Շատ մշակույթներում Կապիկի կերպարն ասոցացվում է չափից դուրս մեծ հետաքրքրասիրության, անխոհեմության, վատ սովորույթների ու ցածր բնազդների հետ: Կապիկը նաև փառասիրության ու շքեղության հանդեպ սիրո մարմնացումն է: Բուդդիզմի մեջ Կապիկը հարգանք չի վայելում իր ագահության ու ժլատության պատճառով: Այս կենդանին զբաղված է միայն ինքն իրենով հիանալով և այդկերպ իր սեփական պատրանքների զոհն է դառնում:

Կենդանու սիմվոլիկ նշանակությունը

Չինաստանում Կապիկն ասոցացվում է դատապարտելիության, անձնապաստանության ու ճկունության հետ: Կապիկը շարժուն է ու մյուս կենդանիներից առավել կյանքն անց է կացնում զվարճանքների մեջ և բոլոր իրավիճակներից կարող է ինքն իր համար օգուտ քաղել:

Դիցաբանությունը

Արևելքում ժողովրդական հեքիաթ կա, համաձայն որի տանտիրուհին իրեն էժանագին կապիկ է գնում, որպեսզի վերջինս օգնի իրեն սպասուհու կարգավիճակով: Տանտիրուհին սպասուհու շորեր հագնելով հույս ուներ, որ Կապիկը արագ ամեն ինչ կսովորի, կրկնօրինակի իրեն: Սակայն Կապիկը սովորում է միայն գողանալ տիրուհու լավագույն կիմոնոն, որը հետո իր զվարճանքների համար մասերի է բաժանում: Նա վերցնում է բյուրեղապակյա իրերը ու խաղալիս կոտրում դրանք:

Այսպես այդ ընտանիքը դաս է ստանում, որ էժանը միշտ թանկ է նստում և պետք չէ շքեղության սիրահար կենդանուց սպասել, որ նա ինչ-որ օգտակար բան կանի:

Կապիկի տարի

Հակառակ նախորդ Այծի տարվան, երբ մարդկությունը ձգտում էր խաղաղության, այս անհանգիստ կենդանու տարում շատ երկրներ կփորձեն խորամանկ խաղ խաղալ ու ռևանշի հասնել: Իշխանությանը տիրապետող քաղաքական գործիչներն էլ խաղաքարտերը միշտ պատրաստ պահած կլինեն՝ դրանք անհրաժեշտ պահին բացելու համար:

Անձնական դաշտում Կապիկի տարին հիանալի կլինի: Հիմա առաջ շարժվելու համար կարելի է օգտվել ամենատարբեր մեթոդներից: Բարեկեցության աճի համար կարողություններ ու հմտություններ պետք կգան: Ցանկացած խոչընդոտ, ինչքան էլ որ այն անհաղթահարելի թվա, կանգուն չի մնա երևակայության ուժի ու իմպրովիզներ անելու ունակության առջև:

Կենդանու ընդհանուր բնութագիրը

Կապիկի նշանը բնութագրվում է ճարպկությամբ, արագությամբ ու անկայունությամբ: Կապիկի տարում ծնված մարդը սովորաբար շատ ճարպիկ է ու կարողանում է հաջողության նժարն ուղղել իրեն: Նա ինտրիգաների ու ցուցադրական հույզերի վարպետ է, շատ լավ կարողանում է հարաբերություններ հարթել: Կապիկը կարող է շատախոսել ու հաճելի զրուցակից լինել, քանի որ նա առաջին հերթին հասարակական կենդանի է:

Այս կենդանու ռազմավարությունը զարմացնելն է, ընդ որում՝ այնպես, որ ինքն էլ զարմանա: Նա ձգտում է ուշադրություն գրավել, պրովոկացիայի ենթարկել ու շեղել: Նրա գործողություններն այնքան չմտածված ու սպոնտան չեն, ինչքան կարող են թվալ: Կապիկը միշտ ձգտում է հասնել ուզածին, դժվար է նրա նման մեկ ուրիշ մանիպուլյատոր գտնել: Ուժեղ էգո ունեցող այս կենդանին լավ գիտի, թե երբ է պետք բարձրացնել ձայնը, ծիծաղել ուրիշների վրա և միևնույն ժամանակ մնալ պիեսի գլխավոր գործող անձը:

Եվ չնայած Կապիկը պաշտում է հասարակությունը, նա շատ անկախ է, ինչպես կյանքի ալիքների միջով լողացող, իր փրկօղակից կառչած լողորդը:

Կապիկի անհատական գծերը

Ձեր առջև ուրախ, հաճելի, վառ հույզերին հակված, կենսախինդ ու լավ տպավորություն թողնող անձնավորություն է: Միայն թե Կապիկը խորամանկ է, կարողանում է օգտվել իր հմայքից ու ցանկացած իրավիճակից օգուտ քաղել: Նա հիանալի մանիպուլյատոր է, պաշտում է ինտրիգաները և կարող է անկախ ամեն ինչից համառ պատառի տերը դառնալ: Կապիկը կարող է նաև ստել, եթե դա շահավետ է: Նա շարժուն է և ձգտում է ամեն ինչում առաջինը լինել: Նա մարտիկի բնավորություն ունի, իսկ նրա նպատակներն են գումարը, իշխանությունն ու համբավը: Սա, իհարկե, չի նշանակում, որ Կապիկը վստահության արժանի չէ, պարզապես նա չի կարողանում դիմակայել կյանքի գրավչություններին: Նա երեխայի նման միայն իր ու իր զվարճանքների մասին է մտածում և ուզում է, որ միշտ այդպես լինի:

Կապիկը միշտ իրեն մյուս մահկանացուներից լավն է համարում: Նա բավականին խելացի է դա բացահայտ ցույց չտալու ու իրեն բնական պահելու համար: Բացի կենդանի բնավորությունից՝ Կապիկի մյուս արժեքավոր ունակությունը կենտրոնանալու հատկանիշն է: Դա օգնում է նրան յուրացնել ցանկացած մասնագիտություն: Մեծ արտիստ ու պրակտիկ Կապիկը հաղթահարում է բոլոր փորձությունները շրջապատից առանձնանալու համար, ինչով էլ նախանձ է հարուցում մարդկանց մեջ: Նրա զգացմունքները խորը չեն: Արագ սիրահարվում է, նույնքան արագ էլ՝ սառում:

Ինչպես ճանաչել Կապիկին

Կապիկը էլեգանտ է, գրավիչ, կենսուրախ, սիրում է զրուցել ու հյուրեր ընդունել: Նա հիանալի զրուցակից է, հուզական է ու հումորի լավ զգացում ունի: Պաշտում է բամբասանքներն ու ուրիշների գաղտնիքները: Կապիկը պրակտիկ է ու կարող է զբաղվել գործունեության ցանկացած ձևով: Երբ նա ինչ-որ բան է անում, դա անում է մեծ ոգևորությամբ:

Այս նշանին հեշտությամբ կարելի է ճանաչել նրա անհանգիստ խառնվածքից, որը նա տարածում է նաև իր շուրջը: Նա մշտական շարժման մեջ է: Եվ պետք չէ մոռանալ, որ Կապիկը շատ ինքնատիպ է. դժվար է երկու լրիվ միանման Կապիկ գտնելը:

Բացասական գծերը

Կապիկը խորամանկ է և կարող է զանազան հնարքներ օգտագործել իր ասածն առաջ տանելու համար: Փառասիրությունը նրան հաճախ դրդում է ստախոսության ու անվայել արարքների:

Կապիկը սիրում է հրամայել, իսկ ինքը չի շտապում հետևել ինչ-որ մեկի ասածին: Նա նվագախմբի առաջին ջութակը պետք է լինի: Անհնար է կոտրել նրա սեփական անգերազանցելիության զգացումը՝ չնայած այդ հատկանիշը նա հաճախ ծածկում է գրավչության դիմակի ներքո: Կապիկը ինդիվիդուալիստ է, նա կվազի իր հաջողության հետևից՝ ոչ ոքի չսպասելով: Նա նախընտրում է զբաղվել նրանով, ինչով ուզում է և միշտ դրա համար արդարացումներ կգտնի: Ինչ վերաբերում է զգացմունքներին, ապա նա սկզբում կրքոտ է ու ջերմ, սակայն նրա սիրո հուրն արագ է մարում: Նրա զգացմունքները հաճախ մակերեսային են:

Անձնական հետաքրքրությունները

Կապիկը ուզում է զվարճանալ ու վայելել կյանքը: Այդ իսկ պատճառով հասարակության մեջ նրա կյանքն անհանգիստ է ու բազմագույն: Նա պաշտում է ընկերների հետ զբոսանքները, նոր վայրերում ճամփորդությունները, տոներին ու քաղաքական միջոցառումներին մասնակցությունը: Նա պետք է բավարարի իր հետաքրքրասիրությունը, միշտ տեղյակ լինի ընկերներին ու քաղաքական գործիչներին վերաբերող վերջին նորություններին ու բամբասանքներին:

Կապիկը սիրում է բոլորի միջից առանձնանալ՝ ապրել շքեղ տանը, օգտվել բոլոր հարմարություններից ու ճոխություններից: Եվ դրան հասնելու համար պատրաստ է դուրս գալ կաշվից:

Կապիկն ուզում է աշխատանքի լավագույն պայմաններն ունենալ և նա կհասնի դրան՝ նույնիսկ ծառայակիցների հետաքրքրությունների հաշվին:

Կապիկին պետք է մտավոր ունակությունները զարգացնող և խորամանկությունը դրսևորել պահանջող աշխատանք:

Ներքին կոնֆլիկտները

Չնայած Կապիկը շփվող ու զրուցասեր է՝ հոգու խորքում չի վստահում մեծ ամբոխին, քանի որ նրանում չի կարող փայլել այնպես, ինչպես ուզում է: Այդ պատճառով նա իրեն շփվելու համար մեկ-երկու օբյեկտ է գտնում ու կպչում նրանց:

Նրա հնարամիտ ուղեղը պատասխաններ է գտնում դեռ չտրված հարցերին: Նրա կենդանի խելքի ողջ փայլը հատկապես տեսանելի է վեճերի ժամանակ: Այստեղ զրուցակիցը հասկանում է, որ նրա ուղեղն անխափան աշխատում է ու դժվար է նրանից ավելի հիշաչար և վրիժառու մեկին գտնել:

Երբ անհանգիստ Կապիկը ընտանիք է ստեղծում, պետք չէ հույս ունենալ, որ նրանում հանգիստ է իշխելու: Նույնիսկ եթե նա ողջ ուժով ձգտի հավասարակշռության, նրա կենդանի էությունը նրան ոչ մի րոպե կանգ առնել թույլ չի տալու:

Համատեղելիությունը

Առնետ և Վիշապ. այս երկու նշանները ամենից համատեղելին են Կապիկի հետ: Նրանց հետ լավ թիմ կստեղծվի: Իսկ Առնետի հետ հավանական է նաև հաջող ամուսնությունը, որտեղ Կապիկի շարժունությունը կհավասարակշռվի զուգընկերոջ միջոցով: Վիշապը հիանալի ու հավատարիմ ընկեր կլինի ու նրան առանց խոսքերի կհասկանա:

Կապիկը փոխհասկացողության է հասնում համարյա բոլոր նշանների հետ, հատկապես՝ Խոզի, Ձիու, Շան ու Ցուլի:

Այծի հետ էլ հնարավոր են լավ հարաբերություններ, սակայն ժամանակի ընթացքում դրանք կարող են սառել:
Կապիկի համար դժվար է Օձի հետ՝ փոխադարձ անվստահության պատճառով:

Սակայն ամենից վատը հարաբերությունները հաստատվում են Վագրի հետ, որը նրա կատաղի թշնամին է դառնում համարյա բոլոր բնագավառներում:

Բաժին: Արևելյան | Դիտումներ: 4292 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: արևելյան հորոսկոպ, կապիկ | Վարկանիշ: 5.0/5