Գլխավոր » Լուսնային

Հունվարի 26-ի լուսնային-արևային աստղագուշակը

Загрузка...

Հունվարի 26-ը կիսում են լուսնային 2-րդ ու 3-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է:

Լուսնային 2-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 09:49-ը, կրկին ուշադիր է պետք լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, դիետաների համար: Անբարենպաստ է ամուսնանալը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդություններին մասնակցելը:

Լուսնային 3-րդ օրը, որը սկսվում է 09:49-ից, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Պայքարի անսովոր մարդն իր մեջ կպահի էներգիան, կասկածամիտ ու նենգ կդառնա: Լավագույն օրն է մարտարվեստով զբաղվելու, մետաղի հետ աշխատելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը:


Այսօր արևային 12-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Օրը նվիրված է կանացի սկզբին, մայրությանը: Խորհուրդ է տրվում թուլանալ, տրվել հոսանքին: Այսօր ձեզ կտրվի այնքան, որքան արժանի եք: Խորհուրդ չի տրվում շատ ժամանակ անցկացնել փողոցում, տրվել ձանձրույթին, շատ համառ լինել: Լավ է ղեկավարվեք ինտուիցիայով: Լավ նշաններ կլինեն անձրևի տակ ընկնելը, մանրադրամներ, փետուրներ, բեկորներ գտնելը: Ներդաշնակ կլինեն ոչ վառ գույները, արծաթագույնն ու կապույտը: Ներդաշնակ չի լինի դեղին գամման: Օրվա թվերն են՝ 32, 71: Նախապատվությունը տվեք կծու, ոչ կենդանական կերակուրներին: Խորհրդանշական երազների օր է, հատկապես՝ արևածագից առաջ:

баннерная рекламная сеть

1
2020-01-25, 21:00
0
326

Կարդացեք նաև



Loading...
loading...
Наверх