ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունվարի 22-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1074 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունվարի 22-ը կիսում են լուսնային 17-րդ ու 18-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է:

Լուսնային 17-րդ օրը, որը ձգվում է մինչև 18:33-ը, ներքին ազատություն ձեռք բերելու, պտղաբերության, կենսուրախության օր է: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող գործերով զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոն կազմակերպելը: Խորհուրդ չի տրվում զբաղվել ձանձրալի աշխատանքով, հաշվետվություններ կազմել, գերլարվել: 

Լուսնային 18-րդ օրը, որը սկսվում է 18:33-ից, պասիվ օր է: Սա ստի, մեքենայությունների օր է: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վատ սովորույթների դեմ պայքարելը: Խուսափեք ալկոհոլից ու շատ ծխելուց: Ոչինչ մի պլանավորեք ու մարդկանց մի պիտակավորեք: 

Այսօր արևային 8-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Սա հնից, անպիտան բաներից ազատվելու, նոր որակի բարձրանալու, հրաշքների, կերպափոխության, մտքի փայլատակումների օր է: Հյուրասեր եղեք, նոր ծանոթություններ հաստատեք, բանավոր համաձայնություններ կնքեք: Օրը լավն է կարճատև ուղևորությունների ու արկածների համար: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան պլանավորել: Բազմազան սնունդ օգտագործեք, նորը փորձեք: Երազները կշիռ կունենան, եթե վառ լինեն ու դրանք տեսնեք առավոտյան:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1074 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/7