ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունվարի 18-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 949 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հունվարի 18-ը կիսում են լուսնային 23-րդ ու 24-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է:

Լուսնային 23-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 01:44-ը, անհրաժեշտ է ճնշել վախը, չի կարելի անգործության մատնվել: Խուսափեք սիրախաղերից: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, բնակարանը կահավորելով, մեծ մաքրությամբ: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Խորհուրդ է տրվում կաթնամթերք օգտագործել, խուսափեք մսով ուտեստներից: Այսօր կարող են սրվել սեռական խնդիրները:

Լուսնային 24-րդ օրը, որը սկսվում է 01:44-ից, ընտրության, եզրահանգումներ անելու օր է: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերն ապագայում ռեզերվների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է շփման ժամանակ զրուցակցի վրա ճնշում կիրառելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրը պետք է օգտագործել առողջությունն ամրապնդելու համար:


Այսօր արևային 4-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Օրը բնութագրվում է լարվածությամբ ու ակտիվությամբ: Սա արդար գործի համար պայքարի, ասպետության օր է: Խորհուրդ է տրվում ակտիվ նոր գործեր սկսել, կարող եք ռիսկի դիմել: Սա պարտքը կատարելու օր է: Խորհուրդ չի տրվում պասիվ լինել ու հանգստանալ, սպասել երջանիկ պատահականության: Լավ նշանները կապված կլինեն մետաղի հետ: Լավ նշան է, եթե ափսե կոտրվի: Վատ նշան կլինի ձեռնոցները կորցնելը: Օրվա գույներն են կարմիրն ու վարդագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչի երանգները: Օրվա թվերն են՝ 15, 39, 40, 46: Նախապատվությունը տվեք կծու ուտեստներին: Ալկոհոլն անցանկալի է: Երազում մարտեր տեսնելը նշանակում է, որ թշնամու հետ խնդիրները կլուծվեն: Լավ նշան կլինի երազում ինքներդ ձեզ ակտիվ տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 949 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5