ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունվարի 17-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 958 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հունվարի 17-ը կիսում են լուսնային 22-րդ ու 23-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է, իսկ 21:20-ից՝ Կարիճի:

Լուսնային 22-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 00:19-ը, տխրության, կյանքի ճանաչողության օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ, արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փորձ փոխանցեք, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք կամ պարզապես գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը: Կապերն էլ խորհուրդ չեն տրվում:

Լուսնային 23-րդ օրը, որը սկսվում է 00:19-ից, անհրաժեշտ է ճնշել վախը, չի կարելի անգործության մատնվել: Խուսափեք սիրախաղերից: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, բնակարանը կահավորելով, մեծ մաքրությամբ: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Խորհուրդ է տրվում կաթնամթերք օգտագործել, խուսափեք մսից ուտեստներից: Այսօր կարող են սրվել սեռական խնդիրները:


Այսօր արևային 3-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում տան շինարարություն սկսել, զբաղվել տնային գործերով: Կարող եք ստեղծագործ գործընթացներ ու դատական գործեր սկսել: Խորհուրդ չեն տրվում վիրահատություններն ու ծախսերը: Այսօր աշխատանքը հարստություն ու բարեկեցություն կբերի: Ցանկացած կորուստ վատ նշան կլինի: Օրվա գույներն են բալագույնն ու մուգ կապույտը: Ներդաշնակ չեն լինի կանաչի երանգները: Օրվա թվերն են՝ 16, 62, 73: Կարող եք շատ ուտել, բայց միայն այն, ինչ ինքներդ եք պատրաստել: Նյութական աշխարհի օբյեկտների հետ կապված երազները կշիռ կունենան:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 958 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/7