ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունվարի 14-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1162 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունվարի 14-ը կիսում են լուսնային 20-րդ ու 21-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է:

Լուսնային 20-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 21:25-ը, անկեղծության, բացահայտումների, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու, կերպափոխության օր է: Սա հռետորների ու առաջնորդների ժամանակ է: Բարենպաստ է լինել տանը, զբաղվել տնային գործերով, ընտանիքով, հետևել ավանդույթներին: Անբարենպաստ է զբաղվել ձանձրալի գործերով, չափազանց շատ էներգիա ծախսել: Լուսնային 20-րդ օրվա վտանգներն են մեծամտությունը, հպարտությունը, բծախնդրությունը:

Լուսնային 21-րդ օրը, որը սկսվում է 21:25-ից, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն ցուցաբերելու համար: Սա ակտիվ, ստեղծագործ օր է, լավն է քննությունների, սպորտային մրցումների համար: Նոր աշխատանքի վայր տեղափոխվել էլ խորհուրդ է տրվում հենց լուսնային 21-րդ օրը: Այսօր կարող եք հավատարմության երդում տալ: Սա ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է սկանդալներ անել, միայնակ մնալ, ծանր աշխատանքը միայնակ կատարել ու այնտեղ թողնել ուժերը:


Այսօր արևային 30-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Սա ժամանակի դեմ տարած հաղթանակի օր է: Խորհուրդ չեն տրվում ավելորդ զրույցները, ակտիվ գործերը, մեծ մաքրությունը: Լավ նշաններ կլինեն զանգակի ձայնը, ծիածանի կամ կամուրջի տակով անցնելը, լույս, կայծակ տեսնելը, հայելիներ ու ժամացույցներ գնելը: Վատ նշաններ կլինեն մռայլ օրը, մթությունը, զարդից ընկած քարը, կոտրված ժամերն ու սպասքը: Օրվա գույնը ոսկեգույնն է: Օրվա թվերն են՝ 15, 25, 35, 40, 85: Խորհուրդ է տրվում սառը սնունդ, կաթնամթերք ու հաց օգտագործել: Լավ նշան կլինի երազներ չտեսնելը: Լավ կլինի, եթե լույսի տակ քնեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1162 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5