ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունվարի 13-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1053 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունվարի 13-ը կիսում են լուսնային 19-րդ ու 20-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է, իսկ 17:06-ից՝ Կույսի:

Լուսնային 19-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 19:56-ը, ծանր ու բավական վտանգավոր օր է: Այն վտանգավոր է թունավորման, մտքի մթագնման տեսանկյուններից: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է իր շուրջը հյուսված դիվային ցանցն ընկնել: Շատ զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է զբաղվել առօրյա գործերով, զբոսնել, միայնակ ճամփորդել: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելն ու բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական է հոգեպես անկայուն մարդկանց համար:

Լուսնային 20-րդ օրը, որը սկսվում է 19:56-ից, անկեղծության, բացահայտումների, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու, կերպափոխության օր է: Սա հռետորների ու առաջնորդների ժամանակ է: Բարենպաստ է լինել տանը, զբաղվել տնային գործերով, ընտանիքով, հետևել ավանդույթներին: Անբարենպաստ է զբաղվել ձանձրալի գործերով, չափազանց շատ էներգիա ծախսել: Լուսնային 20-րդ օրվա վտանգներն են մեծամտությունը, հպարտությունը, բծախնդրությունը:


Այսօր արևային 29-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Սա հումորի ու ծիծաղի օր է, որոնց շողերի ներքո չարը ոչնչանում է: Խորհուրդ է տրվում կարել, նորոգել, նոր հագուստ գնել, նոր սանրվածք անել, զբոսնել, բայց ոչ ճամփորդել, սովորել, կարդալ: Մայրամուտից հետո կարող եք խնջույք կազմակերպել: Խուսափեք օծանելիքն ու դիմահարդարման միջոցները չարաշահելուց: Լավ նշան կլինի ձեր անունն ու կրկնվող մեղեդի լսելը: Լավ նշան կլինի նաև կաշվից իրեր, գումար գտնելը: Մեջքին փչող քամին վերևից պաշտպանության նշան կլինի: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները, պատռված հագուստն ու կոշիկը: Հագուստի մեջ փայլեր օգտագործեք, նախապատվությունը տվեք բաց յասամանագույնին, ոսկեգույնին, դեղինին: Ցանկալի չեն մուգ գույները, կանաչը: Օրվա թվերն են՝ 29, 43, 65, 56: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև կերակուրներին, աղցաններին, բուսական յուղերին: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձայներ ու երաժշտություն լսեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1053 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4