ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունիսի աստղագուշակը
Բաժին: Ամսվա | Դիտումներ: 3150 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ողջ ամսվա ընթացքում հուզական դաշտն անկայուն կլինի: Տրամադրությունը հաճախ կփոխվի, բացի այդ, երբեմն ինքներդ էլ չեք իմանա, թե ինչ է պետք ձեզ երջանկության համար: Հասկանալի է, որ սա շփումների համար ամենահեշտ շրջանը չի լինի. շրջապատողներին կթվա, թե դուք լրիվ անկանխատեսելի եք, կարող եք ամեն պահի ինչ-որ տարօրինակ բան անել: Զիջող կլինեք այնտեղ, որտեղ համառություն է պետք, փոխարենը նրբանկատություն պահանջող իրավիճակներում խիստ կոպիտ ու ուղղախոս կլինեք:

Չեն բացառվում ֆինանսական դժվարությունները: Կփորձեք գործերում կարգուկանոն մտցնել, բայց դա ոչ մի կերպ չի հաջողվի: Հնարավոր են չպլանավորված ծախսեր: Հաճախ դրանք կապված կլինեն տնային խնդիրների լուծման կամ մտերիմներին օգնելու հետ: Գումարը մի ներդրեք այն նախագծերի մեջ, որոնք վստահություն չեն ներշնչում, ինչքան էլ որ գործընկերները, ընկերներն ու մտերիմները փորձեն համոզել ձեզ:

Ամսվա վերջին կարող են փոփոխություններ տեղի ունենալ ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական կյանքում: Իրավիճակը միանգամից ճիշտ գնահատել չի ստացվի, բայց ավելի ուշ կհասկանաք, որ ամեն ինչ ձեզ համար ամենալավ ձևով է դասավորվել:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Կարևոր է ճիշտ բաշխել ուժերը, հասկանալ, թե ինչն է իսկապես կարևոր ու ուշադրության արժանի, իսկ ինչը՝ ոչ: Խճճված ու ոչ միանշանակ իրավիճակ կստեղծվի, չեք հասկանա, թե ինչ է պետք անել: Շրջապատողների խորհուրդները լավը կլինեն միայն առաջին հայացքից և դրանում կհամոզվեք, եթե որոշեք հետևել դրանց:

Հնարավոր են կոնֆլիկտներ. շրջապատողները հաճախ կխառնվեն ձեր գործերին, իսկ դա կնյարդայնացնի:
Որտեղ էլ որ հայտնվեք, ուշադրության կենտրոնում կլինեք, շատերը կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել: Եթե ամսվա սկզբին կարևոր ելույթներ ու բանակցություններ եք պլանավորել, դրանց լուրջ պատրաստվեք, հաջողության վրա հույս մի դրեք: Հետո լավ տպավորություն թողնելն ու զրուցակցին ձեր ճշմարտացիության մեջ ապացուցելն ավելի հեշտ կլինի:

Հնարավոր են նշանակալի ծախսեր, այդ թվում՝ չպլանավորված: Բայց դրանք զուր չեն լինի. գումարը կծախսեք անհրաժեշտ բաների վրա, կներդնեք ինքնազարգացման ու կրթության մեջ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ ուշադիր եղեք մանրուքներին, չմտածված արարքներ մի գործեք, մի հավատացեք նրանց, ովքեր ոսկե սարեր են խոստանում: Հունիսը կարող է որոշ տհաճություններ բերել, բայց դուք բավականաչափ խելամտություն կունենաք լուրջ խնդիրներից խուսափելու համար. կարևոր է ժամանակին լսել առողջ բանականության հուշումները:

Աշխատավայրում հարաբերությունները հեշտ չեն դասավորվի: Կոլեգաները իրենց խաղը կխաղան՝ մոռանալով պատմել դրանց կանոնների մասին: Արդյունքում հաճախ կզգաք, որ ձեզ մանիպուլյացիայի են ենթարկում: Աշխատեք սեփական որոշումներն ընդունել, ոչ ոքի թույլ մի տվեք ճնշել ձեզ: Կարող եք փոխել իրավիճակը, ստիպել շրջապատողներին անել այն, ինչ պետք է ձեզ: Բայց դրա համար անհրաժեշտ է առաջին հերթին՝ կոշտ լինել, իսկ երկրորդ՝ համոզել բոլորին, որ գիտեք՝ ինչպես հաջողության հասնել: Չի բացառվում՝ պետք գա հին փորձը: Անձնական հարաբերություններում ավելի հեշտ կլինի: Կիմանաք, թե ով է ձեզ սիրում, չեք կասկածի սեփական զգացմունքներին, կգտնեք ձեզ ու ձեզ համար թանկ մարդուն ուրախացնելու ձևը:



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Մի վախեցեք փոխել ձեր կյանքը: Հունիսը հարմար է ամեն ինչ նորովի անելու, համարձակ որոշումներ ընդունելու, ձեր ու մյուսների ցանկություններն իրագործելու համար: Շատ բանի ունակ կլինեք, բայց փորձեք ուժերը զուր չծախսել: Ինտուիցիան հաճախ կհուշի՝ որ նախագծերի վրա արժե կենտրոնանալ, իսկ որ նախագծերն են լրիվ անհեռանկարային:

Նոր համախոհներ, օգնականներ ու նույնիսկ հովանավորներ գտնելու հնարավորություն կունենաք: Շատերի հետ ընդհանուր լեզու կգտնեք: Նրանք, ում հետ կկսիվեք ձեր գաղափարներով, կուզենան մասնակցել դրանց իրագործմանը: Հնարավոր է համագործակցության, ընկերական հարաբերությունների կամ սիրային պատմության սկիզբ: Չնայած հոգսեր սովորականից շատ կլինեն, բայց ժամանակ կմնա նաև հաճելի զբաղմունքների, հանգստի, ընկերների հետ հանդիպումների համար: Այդ ամենը ձեզ կաշխուժացնի ու կուրախացնի, սակայն նկատի առեք, որ օգտակար է նաև ժամանակը միայնության մեջ անցկացնելը. դա թույլ կտա մտածել կարևոր բաների մասին կամ պարզապես լսել ինքներդ ձեզ:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ամեն ինչ չէ, որ հեշտ կստացվի: Աստղերը ստուգելու են ձեր ամրությունը: Սակայն խուճապի մատնվել պետք չէ, քանի որ բոլոր խոչընդոտները հաղթահարելի են: Կարևորը ինքնավստահությունը չկորցնելն է ու հիշելը, որ շատ բանի եք ունակ: Ամսվա սկզբին աշխատեք սխալներ չանել. այդ հատվածում իրադարձությունները սովորականից արագ են զարգանալու: Փորձեք չշտապել, բոլոր որոշումներն ինքնուրույն ընդունել: Մարդիկ, ովքեր ձեզ խորհուրդներ կտան, կարող են լավ մտադրություններով առաջնորդվել, բայց սխալվել:

Երբեմն լարված կլինեն շրջապատողների հետ հարաբերությունները, նույնիսկ ընկերների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի: Շրջապատողների մասին ձեր կարծիքը կփոխվի, ստիպված եք լինելու խոստովանել, որ ոմանց գերագնահատել եք, իսկ մյուսներին էլ չափից դուրս մեծ պահանջներ եք ներկայացրել:

Բոլոր դժվարություններով հանդերձ՝ հունիսը զուրկ չի լինի նաև հաճելի իրադարձություններից, անակնկալներից, որոնց համար ուրախ կլինեք:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Գործեր շատ կլինեն, և ձեր ջանքերն ամեն անգամ սպասված պտուղները չեն տա: Բայց դուք ապագա հաջողությունների ու հաղթանակների համար հուսալի հիմք կստեղծեք. հենց սրա մասին է պետք հիշել ողջ ամսվա ընթացքում: Աշխատեք ուժերը զուր չծախսել, առավելագույնս հարմար ռիթմ ընտրեք, ժամանակ առ ժամանակ ուժերը վերականգնելու համար դադարներ վերցրեք: Հոգնածությունը ձեզ նյարդային կդարձնի, իսկ դա կոնֆլիկտների պատճառ կդառնա: Վտանգ կա շուրջը բոլորի հետ վիճեք: Խուսափեք կծող նկատողություններից, երկիմաստ կատակներից, արտահայտություններից, որոնք կարող են սխալ մեկնաբանվել: Եթե ձեր խոսքերում հնարավոր է թեկուզ չնչին վիրավորական բան գտնել, դա անել ցանկացողներ հաստատ կգտնվեն:

Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Դրանք կարևոր կդառնան ձեզ համար: Հունիսը առատաձեռն կլինի հետաքրքիր ծանոթությունների մասով, դուք շատ հմայիչ կլինեք. զարմանալի չէ, որ կգտնվեն մարդիկ, ովքեր կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել: Աշխատեք ոչինչ չբարդացնել: Հենց ամենահասարակ լուծումները հաճախ լավագույնը կլինեն:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հունիսի գլխավոր խնդիրը դժվարությունների դեպքում հավասարակշռությունն ու ինքնավստահությունը չկորցնելն է: Իհարկե, հաճելի կլիներ դեպի նպատակը ուղիղ ճանապարհով գնալ, քան խոչընդոտը խոչընդոտի հետևից հաղթահարել: Բայց հիմա ընտրության մեծ հնարավորություն չեք ունենա, իսկ նպատակը արժե, որ դրա համար շատ աշխատեք: Փորձեք ուժերը ծախսել միայն նրա վրա, ինչն իսկապես կարևոր է: Շատ խնդիրների լուծումը կարող եք թողնել ուրիշներին: Միակ բանը, որն արժե ինքնուրույն անել՝ կարևոր փաստաթղթերի ձևակերպումն ու պետկազմակերպությունների հետ կապերն են: 

Նշանակալիորեն կընդլայնվի գործնական շփումների շրջանակը, չեն բացառվում աշխատանքի կամ երկարատև համագործակցության հետաքրքիր առաջարկները: Որոշ Կշեռքներ համախոհներ կգտնեն, որոնց աջակցությամբ կկարողանան կյանքի կոչել սեփական նախագծերը: Շատ կարևոր է չխառնել գործնական ու անձնական հարաբերությունները: Աշխատեք չսիրահարվել նրանց, ում հետ աշխատանքային հետաքրքրություններն ու բիզնեսն են կապում և մտերիմներին չներքաշել ձեր մասնագիտական գործունեության մեջ:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շատ բան դժվարությամբ կտրվի: Սխալ որոշումներից, չստուգված ինֆորմացիայի օգտագործման արդյունքում առաջ եկած սխալներից խուսափելու համար պետք է շատ ուշադիր ու զգույշ լինեք: Հաճախ ինքներդ ձեզ դուր չեք գա, շրջապատողներն էլ ձեզ մոտ բացառապես բացասական հույզեր կառաջացնեն: Բոլոր դեպքերում, կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել: Ձեզ մի քիչ օտարված կպահեք, բայց, միևնույն է, կփորձեք հարթել սուր անկյունները, վեճեր չհրահրել:

Չեն բացառվում ձգձգումները գործերում, պայմանավորվածությունների խախտումը: Լավ գաղափարները, որոնց օգնությամբ կարող էիք ամրապնդել ձեր դիրքերը, կմնան չիրագործված: Երբեմն աջակցության պակաս կզգաք: Նախապես մտածեք, թե որտեղից կարող եք ստանալ այն:

Մտերիմներն ուրախ կլինեն օգնել ձեզ գլուխ հանել դժվարություններից, բայց դրանց մասին միշտ չէ, որ ժամանակին կիմանան: Կաշխատեք բոլորից թաքցնել ձեր խնդիրներն ու ապրումները, չեք ուզենա ձեզ սիրողների աչքին թույլ ու անօգնական երևալ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Մի շտապեք: Հունիսը հենց այն ամիսն է, երբ բարենպաստ պահին սպասելն ավելի կարևոր է, քան արագ ու վճռական գործելու կարողությունը: Շտապողականությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի, կարող է աշխատանքային խնդիրների ու անձնական կյանքում թյուրիմացությունների պատճառ դառնալ: Այնպես որ՝ աշխատեք նվազեցնել կյանքի տեմպն ու դիտել շուրջը. շատ նոր ու հետաքրքիր բաներ տեսնելու շանս կա:

Հնարավորություն կունենաք շատ ծանոթների նորովի նայել: Նրանք, որոնց նախկինում թերագնահատում էիք, կսկսեն ձեզ դուր գալ. այստեղ նույնիսկ սիրային պատմության սկիզբը չի բացառվում: Նոր հարաբերությունները հեշտ կդասավորվեն ու դինամիկ կզարգանան:

Ինչ էլ որ պատահի, հիշեք, որ պետք է իրատես լինեք: Պատրանքներ կառուցելը պարզապես վտանգավոր է. դրանք ձեզ կխանգարեն գործել, թույլ չեն տա առաջ շարժվել: Այնպես որ՝ մի արհամարհեք գոյություն ունեցող խնդիրները, մի փորձեք ինքներդ ձեզ համոզել, որ ամեն ինչ կարգին է, եթե ինտուիցիան լրիվ այլ բան է հուշում:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Պլաններ կառուցեք. եկել է դրա համար հարմար պահը: Նույնիսկ եթե նախկինում ձեր մեջ մեծ ստրատեգի տաղանդներ չեք նկատել, հիմա դրանք անպայման կդրսևորվեն: Հիմա կարող եք հասնել նրան, ինչը նախկինում անհասանելի էր թվում: Բայց պետք է ճիշտ գործեք, իսկ թե ինչպես է դա պետք անել՝ գիտեք միայն դուք: Այնպես որ՝ ցանկացած խորհուրդ քննադատորեն գնահատեք, նույնիսկ եթե դրանք ողջ սրտով են տալիս:

Հիշեք այն գործերի մասին, որոնք երկար ժամանակ հետաձգում էիք: Հիմա կարող եք դրանցում հաջողության հասնել, հիանալի արդյունքներ ստանալ: Երբ խոսքը շատ կարևորի մասին լինի, լավ է ինքնուրույն գործել: Մնացյալ դեպքերում մի հրաժարվեք օգնությունից. դա թույլ կտա ժամանակ ու ուժեր խնայել:

Աշխատեք անկեղծ լինել, ոչ ոքի մոլորության մեջ չգցել: Հենց անկեղծությունը թույլ կտա խուսափել գործնական ու անձնական բնույթի կոնֆլիկտներից, անհասկացողությունից ու վիրավորանքներից: Նրբանկատության մասին էլ պետք չէ մոռանալ: Այն հատկապես կարևոր կլինի ամսվա երկրորդ կեսին, երբ ձեզ շատ զարմանալի հանդիպումներ են սպասվում:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Կարող եք մեծ հաջողությունների հասնել. հաճախ պարզապես հաջողակ կլինեք, պայմանները հրաշալի կդասավորվեն, խոչընդոտները ինչ-որ հրաշքով կանհետանան: Կարող եք նոր գործեր ստանձնել, ձեզ մոտ շատ բան կստացվի: Բավական է միայն ինչ-որ բանով հետաքրքրվելն ու միանգամից գլուխ կհանեք բոլոր բարդ հարցերից, կսովորեք անել այն, ինչ մյուսների ուժերի սահմաններում չէ: Հաճախ նույնիսկ չեք մտածի, թե որն է լինելու ձեր աշխատանքի պարգևը, այլ պարզապես կվայելեք գործընթացը:

Գումարը ձեզ լուրջ անհանգստություն չի պատճառի, ֆինանսական պատկերը բարենպաստ է: Հնարավոր են հաջող գործարքներ, անսովոր գնումներ: Հաճախ ընկերները կամ պարզապես ծանոթները կհուշեն, թե ինչի վրա արժե գումար ծախսել, իսկ ինչի վրա կարելի է խնայել:

Ինչ գործ էլ որ ստանձնեք, դրան լուրջ կմոտենաք: Դա շրջապատողներին դուր կգա. նրանք կհասկանան, որ ձեզ վրա կարելի է հույս դնել: Հավանական է՝ ամսվա վերջին առաջարկներ ստանաք, որոնք չեք ուզենա մերժել:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Կգերակշռի դրական միտումների ազդեցությունը, բայց բոլոր հաղթանակները հեշտ չեն լինի: Ինչքան կարևոր է ձեզ համար տվյալ գործը, այնքան մեծ ջանքեր պետք է գործադրեք դրանք ավարտին հասցնելու համար: Համառ եղեք այնտեղ, որտեղ խոսքը աշխատանքի մասին է, մի մոռացեք հետևել, թե ինչպես են մարդիկ կատարում իրենց պարտականությունները, հակառակ դեպքում ամեն ինչի համար դուք պատասխանատու կլինեք:

Իսկ ահա անձնական հարաբերություններում, հակառակը, ճկունություն, մեղմություն, նրբանկատություն, զիջումների գնալու ունակություն է պետք: Դա չի նշանակում, որ հունիսը լարված ու կոնֆլիկտային է լինելու: Պարզապես հիմա շատերը զգայուն ու խոցելի կլինեն, և դա լավագույն ձևով չի անդրադառնա շփումների վրա: Բացի այդ, մարդիկ հաճախ կդիմեն ձեզ ոչ թե կոնկրետ օգնության, այլ աջակցության խնդրանքով: Այնպես որ՝ երբեմն լավ է ոչ թե լուծել ուրիշների խնդիրները, այլ պարզապես բարոյական աջակցություն ցուցաբերել:

Մտածեք աշխատանքային ու ֆինանսական հեռանկարների մասին: Հնարավոր է, սեփական բիզնեսի զարգացման գաղափարներ ունենաք: Հունիսը հրաշալի է դրանց իրագործման համար:

Բաժին: Ամսվա | Դիտումներ: 3150 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/8