ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունիսի 8-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1218 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունիսի 8-ը կիսում են լուսնային 5-րդ ու 6-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է:

Լուսնային 5-րդ օրը, որը ձգվում է մինչև 10:20-ը, սկզբունքները ու մարդկանց պաշտպանելու օր է: Կարող եք օրը ճանապարհին անցկացնել: Այսօր կարող եք ուտել այն, ինչ ուզում եք: Շատ կարևոր է սոված չմնալը, բայց նաև հետևեք ձեզ ու շատակերությանը մի տրվեք: Նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Ուշադիր եղեք մարսողական համակարգին:

Լուսնային 6-րդ օրը, որը սկսվում է 10:20-ից, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը ամպերով կանխատեսումներ են արել. եթե երկինքն ամբողջությամբ պարզ է կամ ամբողջությամբ պատված է ամպերով, ուրեմն աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշան կլինի ամպեր տեսնելը: Բարենպաստ է գողացված կամ կորած իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները: Հիվանդներն արագ կառողջանան:



Այսօր արևային 20-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Սա ամենաակտիվ օրերից մեկն է, երբ կարելի է արդար գործի համար պայքարել: Չարը բացահայտելու, վախերի դեմ հաղթանակ տոնելու ժամանակն է: Խորհուրդ է տրվում աշխատել մետաղի հետ, տուն կառուցել, սկսած գործն ավարտին հասցնել, մարել պարտքերը: Օրը խորամանկություն, ծուլություն չի հանդուրժի: Լավագույն օրն է վիրահատությունների, ինչպես նաև ձեռքի աշխատանքի համար: Խորհուրդ չի տրվում վնասել բույսերին, խորամանկել, աղտոտել ջուրը: Օրվա գույներն են վառ կարմիրն ու դեղինը: Խորհուրդ չեն տրվում կապույտի ու երկնագույնի երանգները: Նախապատվությունը տվեք կծու, կոշտ ուտեստներին, արմատապտուղներին: Ալկոհոլ խորհուրդ չի տրվում: Չի կարելի խոզի միս, սալ ու քաղցր ուտել: Բարի կլինեն էքստրեմալ երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1218 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5