ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունիսի 30-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1045 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունիսի 30-ը կիսում են լուսնային 26-րդ ու 27-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է, իսկ 01:08-ից՝ Երկվորյակի:

Լուսնային 26-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 03:21-ը, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, ձանձրանում, էներգիա են վատնում դատարկ զրույցների վրա: Հենց այսօր մարդը կարող է վատնել իր ողջ պահուստային էներգիան: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը տոպրակով կամ դույլով մարդ տեսնեք, կարող եք համարել, որ կյանքում ճիշտ ուղով եք ընթանում: Բարենպաստ է կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելը կամ չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի շատ աշխատելը:

Լուսնային 27-րդ օրը, որը սկսվում է 03:21-ից, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Սա գիտելիքներ ու կարողություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, մեդիտացիայով զբաղվելը, բնության գրկում լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելն ու նոր գործեր սկսելը: Հայելուն քիչ նայեք, հակառակ դեպքում թերարժեքության բարդույթ կառաջանա: Բարենպաստ կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները:



Այսօր արևային 12-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Օրը նվիրված է կանացի սկզբին ու մայրությանը: Խորհուրդ է տրվում թուլանալ, տրվել հոսանքին: Այսօր ձեզ կտրվի այնքան, որքան արժանի եք: Խորհուրդ չի տրվում շատ ժամանակ անցկացնել փողոցում, տրվել ձանձրույթին, շատ համառ լինել: Ղեկավարվեք ինտուիցիայով: Նախապատվությունը տվեք կծու, ոչ կենդանական սննդին: Սա խորհրդաշնական երազների օր է, հատկապես՝ արևածագից առաջ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1045 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3