ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունիսի 28-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 993 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունիսի 28-ը կիսում են լուսնային 24-րդ ու 25-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է:

Լուսնային 24-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 02:40-ը, ընտրության, եզրահանգումներ անելու, մտքերը մաքրելու օր է: Պետք է ամեն ինչ կարգին ու կազմակերպված անել: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը հետագայում ռեզերվների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է շփման ժամանակ զրուցակցի վրա ճնշում գործադրելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Խորհուրդ են տրվում ուժային ֆիզիկական վարժություններն ու յոգան:

Լուսնային 25-րդ օրը, որը սկսվում է 02:40-ից, միայնության, երևակայության ու կենտրոնացվածության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակություն զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելամիտ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: 



Այսօր արևային 10-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Սա ինքնավերլուծության, մեդիտացիայի, վախերից ազատվելու օր է: Խորհուրդ է տրվում մոտ լինել բնությանն ու հանգստանալ: Խուսափեք դեղեր օգտագործելուց: Անձրևն այսօր լավ նշան կլինի: Օրվա գույներն են մոխրագույնն ու կանաչը: Հագուստի մեջ նախապատվությունը տվեք թեթև, թափանցիկ կտորներին: Քաղցր հյութեր ու կաթնամթերք օգտագործեք: Երազները կշիռ կունենան: Երազում լողալը, կենդանի ձկներ, պտուղներ ու սնկեր տեսնելը լավ նշան կլինի: Վատ նշան կլինի երազում կրակ տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 993 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5