ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հուլիսի 7-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1040 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հուլիսի 7-ը կիսում են լուսնային 5-րդ ու 6-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է:

Լուսնային 5-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից 10:55-ը, սկզբունքները, մարդկանց պաշտպանելու օր է: Կարող եք օրն անցկացնել ճանապարհին: Այսօր կարող եք ուտել այն, ինչ ուզում եք. օրգանիզմն արագ կյուրացնի սնունդը: Սննդակարգին մեծ ուշադրություն դարձրեք, չի կարելի սոված մնալ կամ հակառակը՝ ծանրաբեռնել ստամոքսը: 

Լուսնային 6-րդ օրը, որը սկսվում է 10:55-ից, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակություններ են արել ամպերի միջոցով. եթե երկինքը լրիվ պարզ է կամ ամբողջությամբ պատված է ամպերով, նշանակում է աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշան կլինի ամպեր տեսնելը: Հնարավոր է գտնվեն կորած կամ գողացված իրերը: Մի պատմեք ձեր վատ երազները. դրանք կարող են իրականություն դառնալ: Այսօր խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները: Օրը լավն է երիտասարդացնող պրոցեդուրաների համար: Հիվանդներն արագ կառողջանան:



Այսօր արևային 19-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Սա զղջալու, սխալներն ուղղելու օր է: Այսօր գործած ցանկացած վատ արարք կանդրադառնա սերունդների վրա: Խորհուրդ է տրվում ներել վիրավորանքները: Խորհուրդ չի տրվում խոստումներ տալ, պլաններ կառուցել, գործեր սկսել, մերժել խնդրանքները: Կեսօրին պարզ երկինքը, տան կողքին կենդանի տեսնելը, մետաղադրամ գտնելը լավ նշաններ կլինեն: Ժամերի կանգ առնելը, մատանին կամ նրա վրայի քարը կորցնելը վատ նշաններ կլինեն: Օրվա գույնը կանաչն է: Նախապատվությունը տվեք թեթև սննդին: Կշիռ կունենան այն երազները, որոնք կտեսնեք առավոտյան: Մեռած նախնիներին կամ սրբերին երազում տեսնելը օգնության ու պաշտպանության նշան կլինի:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1040 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5