ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հուլիսի 5-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 937 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հուլիսի 5-ը կիսում են լուսնային 3-րդ ու 4-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է:

Լուսնային 3-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 08:01-ը, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Եթե պայքարի անսովոր մարդն այսօր իր մեջ պահի էներգիան, կասկածամիտ ու նենգ կդառնա: Օրը բարենպաստ է մարտարվեստով զբաղվելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: 

Լուսնային 4-րդ օրը, որը սկսվում է 08:01-ից, լավ է անցկացնել միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունել. նախ ամեն ինչ ինչպես հարկն է կշռադատեք: Բարենպաստ է առևտուր անելը, բնության գրկում զբոսնելը, այգեգործությամբ զբաղվելը: Կարող են գտնվել վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծառեր կտրելն ու ծաղիկներ քաղելը: Օրվա հիվանդությունները ծանր ընթացք կունենան:



Այսօր արևային 17-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Սա վախերից ազատվելու, արդարությունը պաշտպանելու օր է: Խորհուրդ է տրվում շուտ արթնանալ, կարդալ, սովորել, կարևոր փաստաթղթեր ստորագրել: Խոսելիս զգույշ եղեք: Խորհուրդ չի տրվում գործեր պլանավորել կամ ավարտին հասցնել դրանք: Ամուսնություն կնքելն էլ անցանկալի է: Օրվա գույներն են մուգ կարմիրը, դեղինը, ոսկեգույնը, նարնջագույնն ու սպիտակը: Բացասական են երկնագույնը, սևն ու մոխրագույնը: Երազներ լավ է չտեսնել: Ցանկալի է քիչ քնել ու եթե հնարավոր է՝ լույսի տակ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 937 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3