ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հուլիսի 4-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1094 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հուլիսի 4-ը կիսում են լուսնային 2-րդ ու 3-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է, իսկ 07:19-ից՝ Առյուծի:

Լուսնային 2-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 06:39-ը, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, դիետաների համար: Անբարենպաստ է ամուսնանալը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը:

Լուսնային 3-րդ օրը, որը սկսվում է 06:39-ից, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Եթե պայքարի անսովոր մարդն այսօր իր մեջ պահի էներգիան, կասկածամիտ ու նենգ կդառնա: Օրը բարենպաստ է մարտարվեստով զբաղվելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: 



Այսօր արևային 16-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Սա պարտքերը մարելու, օրենքներին ու ծիսակարգին հետևելու օր է: Խորհուրդ է տրվում հետևել կարգապահությանը, տանը կարգուկանոն ու մաքրություն հաստատել, հարաբերություններ պարզել, անցնել աշխատանքի, համաձայնություններ ստորագրել ու քիչ խոսել: Խորհուրդ չի տրվում խախտել խոստումները: Նախապատվությունը տվեք խիստ գույներին, կապույտին: Բացասական կլինեն դեղինն ու կանաչը: Սննդի մեջ նախապատվությունը տվեք հում, կծու և դառը-աղի ուտեստներին: Երազները կոնկրետ կլինեն ու մոտ օրերս կիրականանան:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1094 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4