ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հուլիսի 21-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1010 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հուլիսի 21-ը համապատասխանում է լուսնային 19-րդ օրվան: Լուսինը Ձկների նշանի տակ է:

Լուսնային 19-րդ օրը ծանր ու բավականին վտանգավոր օր է: Այն վտանգավոր է թունավորման, մտքի մթագնման իմաստով: Ինչ-որ մեղքի մեջ խճճվելով՝ մարդը կարող է ընկնել իր շուրջը հյուսված դիվային ցանցը: Շատ զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է զբաղվել առօրյա գործերով, զբոսնել, միայնակ ճամփորդել: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելն ու բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական է հոգեպես անկայուն մարդկանց համար: 



Այսօր արևային 3-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում տան շինարարություն սկսել, զբաղվել տնային գործերով: Կարող եք ստեղծագործ գործընթացներ կամ դատական գործեր սկսել: Խուսափեք ծախսերից: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Ցանկացած կորուստ այսօր վատ նշան կլինի: Օրվա գույներն են բալագույնը, մուգ կապույտը: Բացասական են թունավոր գույները, հատկապես՝ թունավոր-կանաչը: Օրվա թվերն են 16-ը, 62-ը, 73-ը: Կարող եք շատ ուտել, բայց միայն այն, ինչ ինքներդ եք պատրաստել: Երազները կապված կլինեն նյութական աշխարհի օբյեկտների հետ ու կշիռ կունենան:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1010 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6