ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հուլիսի 1-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1045 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հուլիսի 1-ը կիսում են լուսնային 27-րդ ու 28-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է:

Լուսնային 27-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 03:52-ը, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Սա գիտելիքներ ու կարողություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, մեդիտացիայով զբաղվելը, բնության գրկում լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելն ու նոր գործեր սկսելը: Հայելուն քիչ նայեք, հակառակ դեպքում թերարժեքության բարդույթ կառաջանա: Բարենպաստ կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները:

Լուսնային 28-րդ օրը, որը սկսվում է 03:52-ից, նվերների ու բացահայտումների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է զբաղվել խոշոր գործերով, գնումներ անել, օգտակար բույսեր տնկել ու բարի մտքեր տարածել: Այսօր անհրաժեշտ է բարձր տրամադրության մեջ լինել, վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը: Հոգ տարեք գլխի մասին, հետևեք զարկերակային ճնշմանը, քիչ կարդացեք, մի նայեք վառ լույսին:



Այսօր արևային 13-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Այսօր կբացվեն ապագայի դռները, նոր մակարդակի բարձրանալու ժամանակն է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաների դաստիարակությամբ, խաղալ, ճամփորդել, զբաղվել աստղագիտությամբ: Կարող եք գործարքներ կնքել: Խորհուրդ չի տրվում ամուսնանալ, կտրուկ վերջ տալ հարաբերություններին: Օրվա գույներն են կարմիրը, յասամանագույնը, սպիտակը: Սննդի հարցում չափավոր եղեք: Չի կարելի միս ուտել: Կշիռ կունենան այն երազները, որոնք կոնկրետ ինֆորմացիա կկրեն:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1045 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3