ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հուլիսի 10-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1000 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հուլիսի 10-ը կիսում են լուսնային 8-րդ ու 9-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է, իսկ 13:28-ից՝ Կարիճի:

Լուսնային 8-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 15:08-ը, ճշգրիտ գիտությունների, ինքներդ ձեզ վրա աշխատելու, կերպափոխությունների օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, պլանավորմամբ, վերապլանավորմամբ զբաղվելը: Անբարենպաստ է լողալը, ալկոհոլ օգտագործելը: Կարող եք ստամոքսի ու աղիների մաքրում անել:

Լուսնային 9-րդ օրը, որը սկսվում է 15:08-ից, վատ նշաններին պետք է շատ ուշադիր լինել, սթափ գնահատել ամեն քայլը: Այսօր շատ օգտակար կլինի ձեզ վիրավորած մարդուն ներելը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու ու ճամփորդությունների համար: Խորհուրդ են տրվում պասիվությունն ու ինքնավերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Հարմար ժամանակ չէ ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունն ու ոչ ադեկվատ լինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ ակտիվությունն այսօր պատժելի է:



Այսօր արևային 22-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Օրը կապված է ընտրության, ժամանակի ու տարածության մեջ շարժման հետ: Սկզբունքային փոփոխությունների ու ազատության ժամանակ է: Խորհուրդ է տրվում կյանքի ուղու ընտրություն կատարել, հետևել ինտուիցիայի հուշումներին, չխուսափել ամուսնական սիրո դրսևորումներից: Բարենպաստ են կապերը, ծանոթությունները, բանակցություններն ու ճամփորդությունները: Խորհուրդ չի տրվում դատարկ բաների համար նեղանալ: Փոփոխական եղանակն ու քամին այսօր լավ նշաններ կլինեն: Նախապատվությունը տվեք ոչ վառ գույներին: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև, բուսական կերակուրներին: Երազները կշիռ կունենան ու արագ կիրականանան: Լավ նշան կլինի շատ երազներ տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1000 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5