ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հոկտեմբերի 2-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1111 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հոկտեմբերի 2-ը կիսում են լուսնային 4-րդ ու 5-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է, իսկ 15:44-ից՝ Աղեղնավորի:

Լուսնային 4-րդ օրը, որը ձգվում է մինչև 12:22-ը, լավ է անցկացնել միայնության մեջ, շտապողական որոշումներ չընդունել. նախ ամեն ինչ ինչպես հարկն է կշռադատեք: Բարենպաստ է առևտուր անելը, ծաղկանոցում, այգում աշխատելը, բնության մեջ զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր ընթացք կունենան:

Լուսնային 5-րդ օրը, որը սկսվում է 12:22-ից, սկզբունքները, մարդկանց պաշտպանելու օր է: Կարող եք օրը ճանապարհին անցկացնել: Մեծ ուշադրություն դարձրեք սնվելուն: Ուտելիքի հարցում կարող եք ձեզ ոչնչից չզրկել, բայց խուսափեք շատակերությունից: Չի կարելի նաև սոված մնալ: Ուշադիր եղեք մարսողական համակարգին:


Այսօր արևային 16-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Սա ծիսակարգին, օրենքներին հետևելու, պարտքերը մարելու ժամանակն է: Խորհուրդ է տրվում կարգապահ լինել, կարգուկանոն հաստատել, մաքրել տունը, հարաբերություններ պարզել, աշխատանքի անցնել, համաձայնություններ կնքել ու քիչ խոսել: Խորհուրդ չի տրվում խախտել խոստումները: Լավ նշան կլինի գունավոր պարաններ կգտնելը: Վատ նշան կլինի ժամերի կանգ առնելը: Նախապատվությունը տվեք խիստ գույներին, մուգ կապույտին: Բացասական կլինեն դեղինն ու կանաչը: Օրվա թվերն են՝ 16, 35, 51: Սննդի հարցում նախապատվությունը տվեք աղի, կծու, դառը ուտեստներին, քիչ հեղուկ օգտագործեք: Միսը խորհուրդ չի տրվում: Երազները կոնկրետ կլինեն ու կիրականանան մոտակա օրերին:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1111 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5