ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հոկտեմբերի 29-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1091 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հոկտեմբերի 29-ը կիսում են լուսնային 2-րդ ու 3-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է:

Լուսնային 2-րդ օրը, որը ձգվում է մինչև 08:51-ը, հատուկ ուշադրություն պետք է դարձնեք ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Բարենպաստ է ճամփորդելը, ստեղծագործելը, առևտրով զբաղվելը, դիետա սկսելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը:

Լուսնային 3-րդ օրը, որը սկսվում է 08:51-ից, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Պայքարի անսովոր մարդը, եթե իր մեջ պահի էներգիան, կասկածամիտ ու նենգ կդառնա: Բարենպաստ է մարտաարվեստով զբաղվելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը:


Այսօր արևային 13-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Այսօր կբացվեն ապագայի դռները, նոր մակարդակի բարձրանալու ժամանակն է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաների դաստիարակությամբ, խաղալ, ճամփորդել, զբաղվել աստղագիտությամբ: Կարող եք գործարքներ կնքել: Խորհուրդ չի տրվում ամուսնություն կնքել, կտրուկ վերջ տալ հարաբերություններին: Լավ նշանները կապված կլինեն աստղերի, անունների, թվերի հետ, որոնք իրենց մեջ տեղեկատվություն կպարունակեն: Լավ նշան կլինի փայլուն իրեր գտնելը: Վատ նշաններ կլինեն խոնավ, քամոտ եղանակը, կոտրված սպասքը: Օրվա գույներն են կարմիրը, յասամանագույնը,սպիտակը: Օրվա թվեր են՝ 33, 128, 1024, 13, 5, 55, 555: Սնվելու հարցում չափավոր եղեք: Չի կարելի միս ուտել: Կշիռ կունենան կոնկրետ ինֆորմացիա կրող երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1091 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/8