ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հոկտեմբերի 27-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1018 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հոկտեմբերի 27-ը կիսում են լուսնային 28-րդ ու 29-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է, իսկ 23:29-ից՝ Կարիճի: 

Լուսնային 28-րդ օրը, որը ձգվում է մինչև 05:50-ը, նվերների, բացահայտումների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է զբաղվել խոշոր գործերով, իրեր գնել, օգտակար բույսեր տնկել, բարի մտքեր տարածել: Այսօր պետք է փորձեք բարձր տրամադրության մեջ լինել ու վերահսկել ձեր հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը: Հետևեք զարկերակային ճնշմանը:

Լուսնային 29-րդ օրը, որը սկսվում է 05:50-ից, ամենավտանգավոր օրերից մեկն է: Այսօր ցանկացած կանխատեսում սուտ կլինի: Անկումների ու աղետների օր է: Բարենպաստ է պատասխանատու լինելը, ձանձրույթի ու տագնապի դեմ պայքարելը, հնազանդ լինելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Քնելուց առաջ լավ է ջրով մաքրել օրգանիզմը: Կարող եք մի քանի րոպեով սառը ջրի մեջ պահել ոտքերը:


Այսօր արևային 11-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Սա ուրախ, լուսավոր օր է: Աշխարհը բացահայտելու, ճանաչելու ժամանակն է: Օրը կապված է կրթության, ընթերցանության, գիտության հետ: Խորհուրդ է տրվում ամեն ինչ թեթև ու արագ անել, տունը կարգի բերել, հյուրեր ընդունել: Խորհուրդ չի տրվում երեխաներին ինչ-որ հարցում մերժել կամ ինչ-որ բան պլանավորել: Լավ նշան կլինի անակնկալը: Բարի նշաններ կլինեն արևային եղանակը, խաղացող երեխաները, ընկնող թղթերն ու թռչող թռչունը: Վատ նշան կլինի կոտրված ապակին: Նախապատվությունը տվեք վառ գույներին, որոնք դեղին փայլ կունենան: Օրվա թվերն են՝ 34, 79: Կարող եք շատ ուտել, բայց ոչ քաղցր ու մսային, ինչպես նաև գարեջուր խմել: 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1018 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/2