ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հոկտեմբերի 25-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 952 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հոկտեմբերի 25-ը կիսում են լուսնային 26-րդ ու 27-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է:

Լուսնային 26-րդ օրը, որը ձգվում է մինչև 03:49-ը, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, ձանձրանում, ժամանակ են վատնում շատախոսության վրա: Հենց այսօր մարդը կարող է վատնել իր ողջ պահուստային էներգիան: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը տոպրակով կամ դույլով մարդ տեսնեք, կարող եք համարել, որ կյանքում ճիշտ ուղի եք ընտրել: Բարենպաստ է կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելը, չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի շատ աշխատելը:

Լուսնային 27-րդ օրը, որը սկսվում է 03:49-ից, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Սա գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, բնության գրկում լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելն ու նոր գործեր սկսելը: Արդյունավետ կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները:


Այսօր արևային 9-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Օրը կապված է ստեղծագործ պոտենցիալը բացահայտելու հետ: Նոր գործերի, ճամփորդությունների, առաքելությունների, մարդկանց միավորելու ժամանակն է: Ազատվեք հնից ու անպիտանից: Զգույշ եղեք հրդեհավտանգ իրերի ու նյութերի հետ: Լավ նշան կլինի դռներն ու պատուհանները բացող քամին: Վատ նշան կլինի, եթե կրակը հանգչի, հրդեհներ, այրվածքներ լինեն: Հագուստի մեջ լավ են փայլուն գույները, շագանակագույնը, դեղինը: Օրվա թվերն են՝ 81, 27, 68: Սննդի հարցում նախապատվությունը տվեք տաք, արագ մարսվող կերակուրներին: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում մեծ քանակի մարդկանց տեսնեք: Լավ կլինի, եթե այսօր ուրախ արթնանաք ու առույգ լինեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 952 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2