ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հոկտեմբերի 1-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1158 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հոկտեմբերի 1-ը կիսում են լուսնային 3-րդ ու 4-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է:

Լուսնային 3-րդ օրը, որը ձգվում է մինչև 10:55-ը, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Պայքարի անսովոր մարդը, եթե իր մեջ պահի էներգիան, կասկածամիտ ու նենգ կդառնա: Լավագույն օրն է մարտարվեստով զբաղվելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: 

Լուսնային 4-րդ օրը, որը սկսվում է 10:55-ից, լավ է անցկացնել միայնության մեջ, շտապողական որոշումներ չընդունել. նախ ամեն ինչ ինչպես հարկն է կշռադատեք: Բարենպաստ է առևտուր անելը, ծաղկանոցում, այգում աշխատելը, բնության մեջ զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր ընթացք կունենան:


Այսօր արևային 15-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Օրը լավն է կապեր հաստատելու, հոգևոր ու մարմնական ուժեր ձեռք բերելու համար: Աշխատանքը ուրախություն ու բավարարվածություն կբերի: Խորհուրդ է տրվում զբաղվել շինարարությամբ, վերանորոգմամբ կամ տան մաքրությամբ: Հոգ տարեք բույսերի ու կենդանիների մասին: Կարող եք դեղեր ու թուրմեր պատրաստել: Խորհուրդ չի տրվում ֆիզիկապես լարվել: Գործարքներ մի կնքեք, ֆինանսական գործերով մի զբաղվեք, ծառեր մի կտրեք ու որսորդության մի գնացեք: Լավ նշաններ կլինեն պատահաբար անձրևի տակ ընկնելը, ծիածան ու կայծակ տեսնելը: Վատ նշան կլինի ջուրն անջատելը: Վատ նշաններ կլինեն նաև փոքրիկ իրեր կորցնելը, լամպի վառվելն ու կրակի հանգչելը: Օրվա գույներն են արծաթագույնը, նարնջագույնը: Բացասական կլինի վառ կանաչը: Օրվա թվերն են՝ 15, 81, 74, 27: Հնարավորինս շատ մրգեր ու հյութեր օգտագործեք: Մի հրաժարվեք քաղցրից, մեղրից: Չի կարելի գինի խմել: Հնարավոր են ինչպես խորհրդանշական, այնպես էլ իրական երազներ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1158 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5