ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հոկտեմբերի 13-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1048 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հոկտեմբերի 13-ը կիսում են լուսնային 15-րդ ու 16-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է:

Լուսնային 15-րդ օրը, որը ձգվում է մինչև 19:06-ը, մարմնական գայթակղությունների օր է, այնպես որ՝ պետք է չափավոր լինեք: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ամբողջ ամիս կշիռ կունենա: Այսօր լավ նշան կլինի շունը, նույնիսկ հաչող շունը: Բարենպաստ է համեստ լինելը, ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է վիճելը, նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը: Այսօր կսրվեն ֆոբիաները: Վնասվածքների տեսանկյունից էլ վտանգավոր օր է:

Լուսնային 16-րդ օրը, որը սկսվում է 19:06-ից, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունն ու ագրեսիվությունը, նախանձը դեպի անկում կտանեն: Սա ապագա գործերի համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է զբաղվել մաքրությամբ, օգտակար գործերով, հաշվետվություններ կազմել, շփվել մարդկանց հետ, զբաղվել ֆիզիկական վարժություններով ու ինքնակատարելագործմամբ: Այսօր պետք է չափավոր լինել: Անբարենպաստ է վիճելը, չարանալը, ագրեսիա ու նախանձ դրսևորելը: Խուսափեք կենդանական սնունդ ու սնկեր օգտագործելուց:


Այսօր արևային 27-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում հետևել շփման կանոններին, լինել մարդկանց մեջ, հետևել աշխարհին: Նայեք ընկնող աստղերին ու երազանք պահեք: Հյուրասեր եղեք, նվերներ տվեք, զբոսնեք: Խորհուրդ չի տրվում աշխատել հողի հետ: Խուսափեք նաև սեռական կապերից: Լավ նշաններ կլինեն ծիածանը, արևային անձրևը, բանալի գտնելը: Վատ նշաններ կլինեն հրդեհները, անկումները: Օրվա գույներն են երկնագույնը, բաց կապույտը, ոսկեգույնը: Կանաչն ու շագանակագույնը բացասական կլինեն: Օրվա թվերն են՝ 27,89, 68: Նախապատվությունը տվեք թեթև ու բազմազան ուտեստներին, կաթնամթերքին: Լավ նշան կլինի երազում երկինք տեսնելը: Կշիռ կունենան բաց երկնքի տակ տեսած երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1048 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5