ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ձեռքի 4 տիպերն ու բնավորությունը
Բաժին: Ձեռնագուշակություն | Դիտումներ: 5769 | 15:00 Ավելացրեց: Moder-003

Հողի ձեռք (գործնական)

Քառակուսաձև ափ կարճ մատներով: Սա անկեղծ, աշխРука Землиատասեր, գործնական, ինքնավստահ, կանխատեսելի վարք ունեցող մարդու ձեռք է: Հողի ձեռք ունեցող մարդիկ իրատես են, նրանց համար կյանքի ամենօրյա ֆիզիկական բաղկացուցիչներն ավելի կարևոր են, քան գաղափարները, երազանքները կամ մտավոր զբաղմունքները: Նրանք սիրում են ֆիզիկական ակտիվությունը, չեն կորցնում կապը հողի, մայր բնության հետ, հուսալի են, կարող են պահպանողական լինել հայացքներում:

Նրանք զգույշ են, նախընտրում են կյանքի հանգիստ, հավասարակշռված ընթացքը, առողջ բանականությամբ են օժտված: Այսպիսի մարդիկ առանձնանում են հուզական կայունությամբ, չեն սիրում փոփոխությունները, ստանձնում են միայն իսկապես իրագործելի խնդիրները: Որքան էլ զարմանալի է, բայց շատ երաժիշտներ ու նկարիչներ հենց Հողի ձեռք են ունեցել:


Կրակի ձեռք (ինտուիտիվ)

Երկար ափ կարճ մատներով: Սա ակտիվ, անհանգիստ, վառ անհատականություն ունեցող մարդու ափ է: Կրակի ձեռքը ցույց է տալիս խարիզմատիկ ու տատանվող մարդու: Այսպիսի մարդիկ ծնված են ղեկավար պաշտոններ զբաղեցնելու համար: Նրանք Рука Огняիրենց գաղափարները մեծ ոգևորությամբ են առաջ տանում, գործնական են, հնարամիտ,նպատակասլաց, վարակում են շրջապատին իրենց ոգևորությամբ, սիրում են ուշադրության կենտրոնում լինել:

Կրակե ձեռք ունեցողները մեծ էներգիա ունեն, նրանք ֆիզիկապես էլ ակտիվ են, սիրում են ռիսկի դիմել, տանել չեն կարողանում մանրուքները, որոնցից բաղկացած են ընթացիկ գործերը: Կարող են հուսահատություն ու ձանձրույթ ապրել, եթե չեն կարողանում ակտիվ ինքնարտահայտվել: Նրանք նաև շուտ բռնկվող են, հուզական, սենտիմենտալ, անհամբեր, փոփոխական ու անկայուն: Այսպիսի մարդիկ լավատեսներ են:


Ջրի ձեռք (զգայուն)

Երկար ափ, երկար ու բարակ մատներով: Ջրի ձեռքը ցույց է տալիս հարուստ երևակայությամբ օժտված, հուզական ու զգայուն անձնավորության՝ կենտրոնացած սեփական ապրումների վրա: Նրանք բարի են, դաստիարակված, նրբանկատ, հոգատար, Рука Водыհասկանում ու ապրումակցում են մարդկանց, միշտ հաշվի են նստում նրանց կարծիքի ու սեփական հզոր ինտուիցիայի հետ: Ինտրովերտ են: Շատ երկար ու բարակ մատները ցույց են տալիս մարդու ոչ այնքան գործնական լինելը:

Ջրի ձեռք ունեցողները չեն առանձնանում ֆիզիկական ու հոգեկան ուժով, կարող են իրենց վիրավորված զգալ այնտեղ, որտեղ դրա կարիքը չկա: Նրանք մշտական կապի մեջ են իրենց զգացմունքների հետ, ունակ են տառապելու, հարուստ երևակայություն ունեն, երազող են, հաճախ փախչում են իրականությունից: Նուրբ, զգայուն ու անկայուն լինելով՝ հաճախ կարող են ուրիշների ազդեցության տակ ընկնել: Նրանք կարող են հետաքրքրված լինել նորաձևությամբ: Այս մարդիկ նյութապաշտ չեն, սակայն սիրում են գեղեցիկ իրերը: Նրանք հարմար են սոցիալական օգնության հետ կապված աշխատանքներ տանելու համար:


Օդի ձեռք (ինտելեկտուալ)

Քառակուսաձև ափ ու երկար մատներ: Այսպիսի ձեռքը պատկանում է խելացի, ռացիոնալ, կազմակերպված (երբեմն նույնիսկ չափից ավելի) մարդու: Քառակուսի ափը ցույց է տալիս, որ Рука Воздухаնրանք գործնական են, իսկ երկար մատները ստեղծագործական ունակությունների նշան են: Այսպիսի ձեռքերի տերերը հայտնի են գաղափարները գործողության վերածելու ու ամբիցիաներն իրագործելու ունակությամբ: Նրանք մեծ էներգիա են ծախսում ինչպես ֆիզիկական, այնպես էլ մտավոր աշխատանքի վրա, հակված են թերագնահատել կամ չափից դուրս շատ վերլուծել սեփական հուզական կյանքը:

Նրանք էքստրավերտ են, բավականին բռնկվող են, զրուցասեր ու հետաքրքրասեր են: Նրանք սիրում են սովորել, հակում ունեն ուսման հանդեպ, արագ են յուրացնում գիտելիքները, արդյունավետ են աշխատում: Այս մարդիկ զարգացած ինտելեկտ ունեն, սիրում են փոփոխությունները: Հաճախ են ընտրում տեղեկատվական դաշտի, մամուլի, ռադիոյի ու հեռուստատեսության, բեմի հետ կապված աշխատանքներ:

Բաժին: Ձեռնագուշակություն | Դիտումներ: 5769 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: հիրոմանտիա | Վարկանիշ: 5.0/9