ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Դեկտեմբերի 6-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 999 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Դեկտեմբերի 6-ը կիսում են լուսնային 10-րդ ու 11-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է:

Լուսնային 10-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 14:23-ը, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է լինել ընտանիքի հետ, հանգստանալ, հյուր կանչել հարազատներին, առևտուր անել, մեծ գործ սկսել: Հեշտությամբ կընթանան տան շինարարության ու վերանորոգման գործերը: Անբարենպաստ է հատկապես գործնական հարաբերություններին վերջ տալն ու ճամփորդելը: Այսօր նույնիսկ անհույս հիվանդների համար թեթև օր կլինի:

Լուսնային 11-րդ օրը, որը սկսվում է 14:23-ից, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով, զբոսնել, մարմնամարզություն անել: Այսօր ցանկացած գործ անելիս պետք է զգույշ լինեք: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելն ու տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանքով զբաղվելը, միջատներ սպանելը:


Այսօր արևային 21-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Այսօր կարող են հայտնվել ճակատագրով ձեզ հետ կապված մարդիկ: Խորհուրդ է տրվում կյանքի նոր փուլ մտնել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Լավ նշանները կապված կլինեն հայելիների, ժամերի հետ, բայց ոչ դրանց կոտրվելը կամ փչանալը: Վատ նշաններ կլինեն կայծակն ու որոտը, անձրևը և եթե տարերքը ինչ-որ բան է կործանում: Վատ նշան կլինի նաև արյունը: Օրվա գույներն են մուգ կապույտը, հողագույնը, բացասական կլինի երկնագույնը: Օրվա թվերն են՝ 59, 30: Կարող եք ծանր սնունդ օգտագործել, բացի մսից ու սնկերից: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձեր շրջապատին տեսնեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 999 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5