ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Դեկտեմբերի 3-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1520 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Դեկտեմբերի 3-ը կիսում են լուսնային 7-րդ ու 8-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է, իսկ 10:10-ից՝ Ձկների:

Լուսնային 7-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 13:41-ը, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, գնումներ անելը: Ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է գրքեր, թղթեր, նամակներ պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը, հավի միս ու ձու ուտելը: Օրը հաջող է վիրահատությունների համար:

Լուսնային 8-րդ օրը, որը սկսվում է 13:41-ից, կերպափոխությունների, ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, պլանավորմամբ ու վերապլանավորմամբ զբաղվելը: Անբարենպաստ է ալկոհոլ օգտագործելն ու լողալը: Կարող եք ստամոքսի ու աղիների մաքրում անել: 


Այսօր արևային 18-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Սա ուրախ, թեթև օր է, համարյա՝ տոն: Խորհուրդ է տրվում լինել հասարակության մեջ, հանգստանալ, խաղալ, կերակուր պատրաստել, տոնել, գինի խմել, նվերներ անել, բայց գնումները ցանկալի չեն: Օրը լավն է բողոքարկումների, դատական որոշումների համար: Սա առողջությունն ամրապնդելու ու բուժվելու օր է: Այսօր կնքված ամուսնությունը երկար կյանք չի ունենա: Տան կողքին մետաղադրամ գտնելը սիրային հաջողության նշան կլինի: Վատ նշաններ կլինեն ուշացումները: Նախապատվությունը տվեք մուգ, խիստ գույներին: Օրվա թվերն են՝ 18, 36: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև ուտեստներին, կաթնամթերքին: Խորհուրդ է տրվում ուտել հաճախ ու քիչ-քիչ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1520 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4