ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Դեկտեմբերի 25-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1020 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Դեկտեմբերի 25-ը կիսում են լուսնային 28-րդ ու 29-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է:

Լուսնային 28-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 08:06-ը, բարձրագույն ճշմարտությունների հասնելու, հոգևոր գիտակցություն ձեռք բերելու օր է: Սա նվերների, բացահայտումների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է զբաղվել խոշոր գործերով, իրեր գնել, օգտակար բույսեր տնկել ու բարի մտքեր տարածել: Այսօր պետք է փորձեք բարձր տրամադրության մեջ լինել, դիտել ձեր ներսը, վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը: Հետևեք զարկերակային ճնշմանը:

Լուսնային 29-րդ օրը, որը սկսվում է 08:06-ից, ամենավտանգավոր օրերից մեկն է: Այսօր ցանկացած երազ, ցանկացած կանխագուշակություն սուտ կլինի: Անկումների ու աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տագնապի դեմ պայքարելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, եղջյուրից իրեր կրելը:


Այսօր արևային 10-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Սա վախերից ազատվելու օր է: Խորհուրդ է տրվում մոտ լինել բնությանն ու հանգստանալ: Խորհուրդ չի տրվում դեղեր ընդունել: Լավ նշաններ կլինեն անձրևն ու թափված ջուրը: Վատ նշան կլինի ծարավի զգացումը: Օրվա գույներն են մոխրագույնն ու կանաչը: Նախապատվությունը տվեք թափանցիկ կտորներին: Օրվա թվերն են՝ 20, 41: Սննդի հարցում նախապատվությունը տվեք քաղցր հյութերին ու կաթնամթերքին: Երազները կշիռ կունենան: Լավ նշան կլինի երազում լողալը, կենդանի ձկներ, պտուղներ, սնկեր տեսնելը: Լավ նշան չի լինի կրակ տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1020 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/9