ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Դեկտեմբերի 21-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 723 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Դեկտեմբերի 21-ը կիսում են լուսնային 24-րդ ու 25-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է, իսկ 15:57-ից՝ Կարիճի:

Լուսնային 24-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 02:31-ը, ընտրության, եզրակացություններ անելու օր է: Անհրաժեշտ է ամեն ինչ կարգին, հստակ անել: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը հետագայում ռեզերվների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է շփման ժամանակ զրուցակիցների վրա ճնշումներ գործադրելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրը պետք է օգտագործել առողջությունն ամրապնդելու համար:

Լուսնային 25-րդ օրը, որը սկսվում է 02:31-ից, միայնության, կենտրոնացվածության ու երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելամիտ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը:


Այսօր արևային 6-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Սա կոմպլեքսների դեմ հաղթանակ տոնելու, կերպափոխության, բարեկամական կապեր հաստատելու օր է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաներով, ֆիզիկական առողջությամբ: Ջուրը հատուկ ունակություններ ձեռք կբերի, նրա օգնությամբ կարող եք արյան ու մաշկի մաքրում անել: Խորհուրդ չի տրվում վիրահատություն անել, աղտոտել ջուրը: Լավ նշանները կապված կլիեն թռչունների ու ջրի հետ, բայց ջրի անջատելը կնշանակի, որ զրկվելու եք պաշտպանությունից: Վատ նշաններ կլինեն չորությունը, դատարկ դույլերն ու արյունը: Օրվա գույներն են արծաթագույնը, երկնագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչը, կարմիրը, սևը: Օրվա թվերն են՝ 6, 20, 51: Ավելի շատ հեղուկ օգտագործեք: 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 723 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/6