ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Դեկտեմբերի 1-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1071 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Դեկտեմբերի 1-ը կիսում են լուսնային 5-րդ ու 6-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է:

Լուսնային 5-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 12:55-ը, սկզբունքները պաշտպանելու օր է: Կարող եք օրը ճանապարհին անցկացնել: Այսօր պետք է հատուկ ուշադրություն դարձնեք սնվելուն: Ձեզ մի զրկեք ուտելու հաճույքից, բայց շատակերությամբ էլ մի զբաղվեք: Խուսափեք կենդանական սննդից: Ուշադիր եղեք մարսողական համակարգին:

Լուսնային 6-րդ օրը, որը սկսվում է 12:55-ից, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակություններ են արել ամպերի միջոցով: Եթե երկինքը պարզ է կամ ամբողջությամբ պատված է ամպերով, նշանակում է՝ աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշան կլինի ամպեր տեսնելն ու մեղեդի լսելը: Բարենպաստ է կորած կամ գողացած իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն վերին շնչառական ուղիները, բրոնխները, բայց այսօրվա հիվանդներն արագ կառողջանան:


Այսօր արևային 16-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Սա պարտքը կատարելու, օրենքին, ծիսակարգին հետևելու օր է: Խորհուրդ է տրվում կարգապահ լինել, կարգուկանոն ու մաքրություն հաստատել տանը, պարզել հարաբերությունները, աշխատանքի անցնել, համաձայնություններ կնքել ու քիչ խոսել: Խորհուրդ չի տրվում խախտել խոստումները: Լավ նշան կլինի գունավոր պարաններ գտնելը: Վատ նշաններ կլինեն հայելու կոտրվելն ու ժամերի կանգ առնելը: Օրվա գույնը մուգ կապույտն է: Բացասական կլինեն դեղինն ու կանաչը: Օրվա թվերն են՝ 16, 35, 51: Սննդի հարցում նախապատվությունը տվեք հում, աղի-դառը, կծու ուտեստներին, քիչ հեղուկ օգտագործեք: Միսը խորհուրդ չի տրվում: Կոնկրետ բնույթ կրող երազները մոտ օրերս կիրականանան:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1071 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4