ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Բիզնես-հորոսկոպ աստղակերպի բոլոր նշանների համար
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 4480 | 15:00 Ավելացրեց: Moder-003

Խոյ 

Այս նշանին շատ հարմար են բանկային գործը, արժեքավոր փաստաթղթերի ու դրամի հետ կապված օպերացիաները: Հաջողությունը կուղեկցի նաև ճանապարհաշինության, տրանսպորտի, բեռնափոխադրումների բնագավառում, ալկոհոլային խմիչքների, հրուշակեղենի, օպտիկայի վաճառքի մեջ:

Ռիսկի գոտին. բնակարանների վարձակալություն ու փոխանակություն, քիմիական ռեակտիվների, տան համար նախատեսված իրերի, մորթու, ծովի հարստությունների արտադրություն ու սպառում:

Ցուլ

Հաջողությունը կուղեկցի շինարարության մեջ, անշարժ գույքի, բնակարանների վերանորոգման ու կահավորման, աշխարհիկ կյանքի գեղեցկության հետ կապված գործերում: Բարենպաստ է զբոսաշրջային, հյուրանոցային, խաղարկային ու ավտոբիզնեսը, ծաղիկներ ու կենդանիներ բազմացնելը:

Ռիսկի գոտին. քիմիական արտադրությունը, գորգերի, դեղերի, վիդեոսարքավորումների արտադրությունն ու սպառումը, պահակային բիզնեսը:

Երկվորյակ

Երկվորյակի համար հաջող են զանգվածային տեղեկատվության, լրագրության բնագավառները, տեղեկատվական ու կապի ոլորտները, գովազդային ու նորաձևության բիզնեսը, քիմիական արտադրությունը:

Ռիսկի գոտին. գորգերի, սանտեխնիկայի արտադրությունն ու իրացումը, կահույքի վերանորոգումն ու ճանապարհային շինարարությունը:

Խեցգետին

Հաջող են հնությունների բիզնեսը, տարաբնույթ աճուրդների կազմակերպումը, առևտրի, արտադրության ու ապրանքի իրացման, սառնարանների, փափուկ խաղալիքների, արդուզարդի ապրանքների սարքավորման  հետ կապված օպերացիաները:

Խեցգետինները կարող են բանկ, ռեստորան ու հյուրանոց աշխատեցնել: Հաջողակ կլինեն նաև դիզայնի, լուսանկարչության ոլորտում:

Ռիսկի գոտին. վարսավիրությունը, խաղային բիզնեսը, սպիրտային խմիչքների արտադրությունն ու իրացումը:

Առյուծ

Առյուծի համար լավ են կոմերցիայի, թանկարժեք զարդերի բիզնեսը: Վերանորոգումը, մեքենաների ու դրանց սարքավորումների առքուվաճառքը, ալկոհոլի, կոսմետիկայի, աուդիո և վիդեո տեխնիկայի առքուվաճառքը նույնպես հաջող կլինի:

Ռիսկի գոտին. զենքն ու զինամթերքը, հետաքնչական գործունեությունը, կենդանիներ բազմացնելը, բժշկությունը, ծիսական ծառայությունները:

Կույս

Տան համար նախատեսված ապրանքի արտադրությունն ու առքուվաճառքը, անշարժ գույքի ֆիրմաներում աշխատանքը, դայակությունը, ծիսական ծառայությունների բյուրոն հաջողակ ոլորտներն են: Կույսերը կարող են նաև զբոսաշրջիկների համար գիդ լինել:

Ռիսկի գոտին. կոշիկների, եղևնիների, զարդերի, սպիրտային խմիչքների, ծխախոտի, պարֆյումերիայի, սպորտային ապրանքների գնումն ու իրացումը: Հակացուցված է նաև գովազդային բիզնեսը:

Կշեռք

Կշեռքի համար բարենպաստ են արվեստի, շոու-բիզնեսի, դիմահարդարման, գովազդի, լրագրության ոլորտները: Կարող են նաև թանկարժեք զարդերի ու հյուրանոցային բիզնես դնել: Հաջողակ կլինեն նաև հետաքննչական գործունեության, արդարադատության, առողջապահության, խոհարարության ոլորտներում:

Ռիսկի գոտին. ինքը Կշեռքը այն ինտուիտիվ կգուշակի ու երբեք չի սխալվի:

Կարիճ

Կարիճին հարմար են քաղաքականությունն  ու անվտանգության ոլորտները, լրագրությունն ու բանկային գործը, իրավաբանությունը, գովազդը, զենքի արտադրությունն ու իրացումը: Կարող են իրենց փորձել նաև կահույքի, մանկական ապրանքների արտադրության ու իրացման, կապի ու հաղորդակցման ոլորտներում:

Ռիսկի գոտին. վարսավիրությունը, ավտոմեքենաների հետ կապված գործը, սպիրտային խմիչքներն ու թմրանյութերը:

Աղեղնավոր

Աղեղնավորին հարմար են բժշկության ու կրթության ոլորտները, բրոկերությունը, ապահովագրությունը, կապի ու ինֆորմացիայի ոլորտները, մոդելային բիզնեսը:

Ռիսկի գոտին. զենքի, հրդեհավտանգ իրերի ու նյութերի ձեռքբերումն ու վաճառքը:

Այծեղջյուր

Անշարժ գույքի, մեքենաների, արժեքավոր փաստաթղթերի հետ կապված բոլոր օպերացիաները, ինչպես նաև սանտեխնիկայի, սպորտային սարքավորումների հետ կապված վաճառքը հաջող կլինեն: Այծեղջյուրին հարմար են նաև շինարարությունն ու ճարտարապետությունը:

Ռիսկի գոտին. գյուղատնտեսությունը, պետք է հեռու մնան սուր, ծակող առարկաներից, պայթուցիկ նյութերից, ծխախոտից, խաղալիքներից:

Ջրհոս

Հանգստի գոտիներ ու հանգստյան տներ ձեռք բերելն ու համապատասխան ծառայություններ մատուցելը բարենպաստ կլինի Ջրհոսների համար: Կարող են զբաղվել բեռնափոխադրումներով, խաղալիքների, գրքերի, երաժշտական սարքավորումների արտադրությամբ ու իրացմամբ:

Ռիսկի գոտին. խաղային բիզնեսը, բանկային գործը, ամանեղենի ու նորաձև հագուստի իրացումը:

Ձկներ

Ձկներին հարմար է հրատարակչական բիզնեսը, հյուրանոցներ պահելը, արտասահմանցիների ու վալյուտայի հետ աշխատանքը, զբոսաշրջությունն ու խաղային բիզնեսը, գեղեցկության սրահներ գործարկելը:

Ռիսկի գոտին. շինարարությունը, մետաղաշինությունը, ավտոբիզնեսը, ալկոհոլի ու ծխախոտի իրացումը:

Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 4480 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: աստղակերպ | Վարկանիշ: 5.0/4