ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ազգի պահպանիչի կարմա
Բաժին: Կարմա | Դիտումներ: 2391 | 15:00 Ավելացրեց: Moder-003

Ստորև թվարկված ժամանակամիջոցներից մեկում ծնված մարդուն սպիտակ կարման հնարավորություն է տալիս մշտապես հաղորդակցվել ձեռնադրված մարդկանց հետ և դառնալ միակ Աստծո սպասավորը: Ժամանակաշրջաններն են.

1927 թ. հունվարի 18-ից - 1927 թ. օգոստոսի 16-ը,
1934 թ. հունվարի 18-ից - 1934 թ. օգոստոսի 16-ը,
1941 թ. հունվարի 18-ից - 1941 թ. օգոստոսի 16-ը,
1948 թ. հունվարի 18-ից - 1948 թ. օգոստոսի 16-ը,
1955 թ. հունվարի 17-ից - 1955 թ. օգոստոսի 15-ը,
1962 թ. հունվարի 17-ից - 1962 թ. օգոստոսի 16-ը,
1969 թ. հունվարի 17-ից - 1969 թ. օգոստոսի 15-ը,
1976 թ. հունվարի 17-ից - 1976 թ. օգոստոսի 15-ը,
1983 թ. հունվարի 17-ից - 1983 թ. օգոստոսի 15-ը,
1990 թ. հունվարի 17-ից - 1990 թ. օգոստոսի 15-ը,
1997 թ. հունվարի 17-ից - 1997 թ. օգոստոսի 15-ը,
2004 թ. հունվարի 16-ից - 2004 թ. օգոստոսի 14-ը:

Կարմայի բարձրագույն դրսևորումը ամբողջովին մաքրված գենետիկ կոդ է: Այն մարդը, ում մոտ այս կարման արտահայտվում է միջին մակարդակով, դրա դիմաց ոչ մի պարգևատրում չի ակնկալում: Նա երջանիկ է այն բանով, որ մուտք ունի դեպի Սուրբ Աղբյուրը և կարող է մաքրել պղտոր ակունքները ճիշտ այնպես, ինչպես պարգևատրում չի ակնկալում այն մարդը, որը ջուր է խմում աղբյուրից և ոչ ճանճի նեխած հեղանյութը:

Միջին մակարդակով արտահայտված կարման մարդուն նվիրում է ընտանեկան օջախի մշտական ջերմություն և ընտանիքում լիակատար փոխըմբռնում, նախնիների հետ ջերմ հարաբերություններ ու Հայրենիքում ճանաչման ձեռքբերում:

Ցածր մակարդակով դրսևորված կարման մարդուն մանկության տարիքում տալիս է ընտանեկան անդորր և փոխըմբռնում նախնիների հետ:

Լույսի աշխարհի հետ կապերն ամրացնելու համար նման կարմայով մարդը պետք է շատ բան անի լավ ավանդույթների (ընտանեկան, ազգային, կրոնական ու պատմական) պահպանման համար:

Նա պետք է սովորի տանը լինել բարի հանճար, ընտանիքի անդամների միջև խաղաղություն ու համաձայնություն պահպանի, սրբորեն հարգի նախնիների հիշատակը: Արտագաղթելով՝ նման մարդիկ կարող են կորցնել ոչ միայն հայրենիքը, այլև հանգուցյալ նախնիների աներևույթ աջակցությունը:

Բաժին: Կարմա | Դիտումներ: 2391 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: կարմա | Վարկանիշ: 5.0/9