ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ փետրվարի 7
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1937 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Զգույշ եղեք ու աշխատեք ամեն քայլը կշռադատել: Շտապողականությունն անթույլատրելի է, հատկապես եթե խոսքն աշխատանքին է վերաբերում: Հույզերի ու պահի տրամադրության տակ գործելու դեպքում շատ բան կորցնելու վտանգ կլինի: Պետք չէ նոր գործընկերներին վերջնագրեր ներկայացնել, ռիսկի ենթարկել ձեր և ուրիշների գումարը:

Հուզական դաշտն անկայուն կլինի, տրամադրությունը լավը չի լինի: Շտապեք վանել մռայլ մտքերը, քանի դեռ դրանք ուժասպառ չեն արել ձեզ: Կարող եք ինչ-որ բան սովորել: Արագ կհասնեք առաջին հաջողություններին, որոնք կոգևորեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարդ օր է: Կհասկանաք, որ դեռ վաղ է գործել, բայց սպասելու ու համբերատար լինելու անհրաժեշտությունը ձեզ դուր չի գա: Հնարավոր է՝ ստիպված լինեք հետաձգել կարևոր հարցերի լուծումն ու անցնել երկրորդական խնդիրներին: Շրջապատողները հաճախ կխառնվեն ձեր գործերին: Սկզբում դա կնյարդայնացնի, բայց հետո կհասկանաք՝ ինչպես օգուտ քաղել դրանից:

Սովորականից արագ կհոգնեք, այնպես որ՝ հնարավոր է չկարողանաք անել այն, ինչ պլանավորել էիք: Մի վշտացեք, քանի որ կկարողանաք ավելի ուշ լրացնել կորցրածը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա առաջին կեսը հաջող կլինի: Այն հարմար է կենտրոնացվածություն ու կարգապահություն պահանջող աշխատանքի համար: Կարող եք կարգուկանոն հաստատել փաստաթղթերում ու հաշվետվություններ կազմել: Հաջող կանցնեն բանակցությունները, ձեզ կհաջողվի սեփական ճշմարտացիությունն ապացուցող անհերքելի փաստեր գտնել: Չեն բացառվում համագործակցության գրավիչ առաջարկները:

Օրվա երկրորդ կեսն այդքան արդյունավետ չի լինի, բայց շատ հաճելի կանցնի: Հնարավոր են հանդիպումներ, որոնք կբարձրացնեն տրամադրությունը: Հարմար ժամանակ է մտերիմների հետ ապագայի մասին մտորելու, ընդհանուր պլանները քննարկելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հաճելի անակնկալներ կբերի ու շատ հարցերում կուրախացնի: Ձեզ և ձեր ունակությունները ցույց տալու հնարավորություն կլինի: Ճիշտ է, դրանով հնարավոր է վնասեք գործընկերներից մեկին, ինչը ձեր հարաբերությունների վրա վատ կանդրադառնա: Ամենասուր անկյունները կհարթեք, բայց ինչ-ինչ տարաձայնություններ բոլոր դեպքերում հնարավոր են:

Ձեզ կհաջողվի լավ ժամանակ անցկացնել մտերիմների եթե, եթե հրաժարվեք այն հարցերի քննարկումից, որոնց լուծումը չգիտեք: Այսօր ձեզ օգտակար խորհուրդ հազիվ թե տան, իսկ ահա ձեր փորձը շրջապատողներին ամենայն հավանականությամբ պետք կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շատ բան կհասցնեք, բայց ավելի ուշ ստիպված եք լինելու խոստովանել, որ շտապողականության պատճառով ինչ-որ բաներում սխալվել եք: Եթե ուզում եք խուսափել սխալներից, առաջին հերթին՝ ուշադիր եղեք, և երկրորդ՝ ղեկավարվեք բացառապես առողջ բանականությամբ, իսկ խորհուրդներին քննադատորեն վերաբերվեք: Շրջապատողները կարող են օգնություն առաջարկել՝ ղեկավարվելով ամենաբարի մտադրություններով, բայց դուք մեծ հաջողությունների կհասնեք, եթե նախընտրեք ինքնուրույն գործել:

Հնարավոր է նոր հարաբերությունների սկիզբ: Հիմա դրանք ձեր ուզածի նման չեն դասավորվի, բայց վառ հույզեր կպարգևեն ու շատ բաներում օգտակար կլինեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրն արդյունավետ կանցնի, եթե կենտրոնանաք սեփական պլանների ու հետաքրքրությունների վրա: Լավ է չխառնվել ուրիշների գործերին, եթե դրա անհրաժեշտությունը չկա: Առողջ եսասիրությունը ձեզ չի խանգարի, իսկ ահա դրա բացակայությունը խնդիր կդառնա: Շփումներին ընտրողաբար մոտեցեք: Չի բացառվում՝ ձեր բարությունից փորձեն օգտվել մարդիկ, որոնք սեփական խնդիրները ծուլանում են ինքնուրույն լուծել:

Հնարավոր են չպլանավորված ծախսեր, անհաջող գնումներ: Բայց դրանք ձեր բյուջեին մեծ հարված չեն հասցնի, խոսքը աննշան գումարի մասին կլինի: Ցանկալի չէ ծանոթներից պարտքով գումար վերցնել կամ վարկ վերցնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է: Չի բացառվում՝ այն կյանքում նշանակալի փոփոխությունների սկիզբ դնի: Հնարավոր է լուծվի ընտանեկան խնդիրը, որը երկար ժամանակ հանգիստ չէր տալիս ձեզ ու հարազատներին: Լրիվ պարզ կդառնա, որ շատ դժվարություններ այնքան լուրջ չեն, որքան նախկինում էին թվում:

Ինտուիցիան կօգնի ընդհանուր լեզու գտնել սիրելիի հետ: Տարաձայնությունները անցյալում կմնան, շփումներն էլ բացառապես հաճելի կլինեն: Չեն բացառվում ֆինանսական դժվարությունները: Հնարավոր է՝ դրանց պատճառով ստիպված լինեք հետաձգել գնումները, հրաժարվել պլանավորված զվարճանքներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Նույնիսկ ամենահասարակ խնդիրները լուծելիս պետք է ջանքեր գործադրեք: Խոչընդոտներ կառաջանան նույնիսկ լավ ծանոթ ու ուսումնասիրված ճանապարհին: Եթե ուզում եք լրիվ նոր բանով զբաղվել, պատրաստ եղեք լուրջ դժվարությունների; Չարժե հույս դնել հեշտ հաղթանակների ու պլանների արագ իրագործման վրա:

Փոքրիկ թյուրիմացություններն ու անհասկացողությունը կարող են փչացնել մտերիմների հետ հարաբերությունները: Սովորականից հաճախ պետք է զիջումների գնաք, իսկ դա ձեր տրամադրությունը չի բարձրացնի: Հիշեք, որ ավելի լավ է ցանկացած խնդիր քննարկել. դրանց մասին լռելը միայն կբարդացնի վիճակը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրն անձնական բնույթի խնդիրներ կբերի: Շատ կմտածեք անցյալի մասին, կկասկածեք, որ ճիշտ որոշումներ եք ընդունել: Եզրակացությունների հարցում մի շտապեք. շուտով իրավիճակի հանդեպ ձեր վերաբերմունքը կփոխվի: Աշխատանքային խնդիրներ կառաջանան, որոնք անհապաղ լուծում կպահանջեն: Դրանցից գլուխ հանելու համար պետք կգան ձեր բոլոր գիտելիքներն ու փորձը:

Երբեմն ազդեցիկ անձանց միջամտության կարիքը կլինի: Աշխատեք օգնության հարցով դիմել նրանց, ում արդեն ծառայություններ եք մատուցել. դա թույլ կտա խուսափել տհաճ պահերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբը ձանձրալի կթվա: Շատ ժամանակ պետք է ծախսեք լրիվ անհետաքրքիր ու անհեռանկարային գործերի վրա: Ինչ-որ օգտակար փորձ ձեռք կբերեք, և դա միակ բանը կլինի, որ կուրախացնի: Լարված կլինեն գործընկերների ու ղեկավարության հետ հարաբերությունները: Մարդիկ, որոնց հարգանքով էիք վերաբերում, իրենց ամենավատ կողմերով կդրսևորեն:

Բայց ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Երեկոն թեթև ու հաճելի կանցնի, հնարավորություն կտա մտերիմների շրջանում լավ ժամանակ անցկացնել: Տրամադրությունն էլ կլավանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Լուրջ տրամադրվեք: Այսօր աստղերը ձեզ համար փորձություններ են պատրաստել: Պետք է բարդ որոշումներ ընդունեք՝ կապված սեփական մասնագիտական ապագայի, ինչպես նաև համատեղ նախագծերի զարգացման վերաբերյալ:

Մի խառնեք գործնական ու անձնական հետաքրքրությունները, հակառակ դեպքում ինչ-որ խարդավանքի զոհ կդառնաք: Վստահել կարելի է միայն մտերիմներին: Նոր ծանոթների հետ զգույշ եղեք, հատկապես եթե նրանք շատ բան են խոստանում ձեզ: Պետք չէ կիսվել կարևոր տեղեկատվությամբ, սեփական գաղափարներով ու պլաններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ուղևորությունների համար բարենպաստ օր է: Պայմանների փոփոխությունը կուրախացնի ու կոգևորի: Ինչքան նոր բան այսօր մտցնեք ձեր կյանք, այնքան լավ: Կարող եք հրաժարվել վատ սովորույթներից, վտանգավոր ու անպիտան կապերից, կարծրատիպերից, որոնք խանգարում են առաջ շարժվել: Պատրաստ եղեք օգնել մտերիմ մարդուն, որը բարդ իրավիճակում է հայտնվել: Առանց ձեզ նա իր խնդիրներից գլուխ չի հանի:

Չի բացառվում՝ ստիպված լինեք հետաձգել սեփական գործերը ուրիշների խնդիրներով զբաղվելու համար: Այդ առթիվ անհանգստանալ պետք չէ, քանի որ ավելի ուշ անպայման սկսածն ավարտին կհասցնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1937 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/8