ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունվարի 31
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1926 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այսօր ամեն ինչ չէ, որ հեշտ ու հանգիստ կտրվի: Օրինակ, սիրային հարաբերությունները բավականին լարված կլինեն: Շատ դժվար կլինի սիրելիի վստահությունը պահպանելը, այնպես որ՝ երկիմաստ արտահայտություններից ու հարաբերություններ պարզելուց լավ է հրաժարվեք: Եվ իհարկե, չի կարելի խանդի ու կասկածների առիթներ տալ, իսկ եթե ոչ միանշանակ իրավիճակ է ստեղծվել, փորձեք հնարավորինս արագ վանել մտերիմ մարդու կասկածները:

Գործերում թափանցիկություն է անհրաժեշտ: Գործընկերներից ոչինչ մի թաքցրեք, հատկապես եթե երկարատև համագործակցության հույս ունեք: Չեն բացառվում անսպասելի ստուգումները. պատրաստ եղեք դրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դրական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի: Օրը շատ բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այն հարմար է նոր ծանոթության, սիրային խոստովանության, ժամադրության համար: Հնարավոր են շատ հաճելի անակնկալներ: Որոշ Ցուլեր նորություններ կստանան, որոնց վաղուց էին սպասում:

Գործնական դաշտում իրավիճակն ավելի բարդ կլինի: Պետք է հաշտվեք այն բանի հետ, որ ամեն ինչ ձեր ուժերի սահմաններում չէ: Պետք է գործ ունենաք շատ ուժեղ, ազդեցիկ ու խորամանկ մարդկանց հետ, այնպես որ՝ զգոն եղեք: Հույս մի ունեցեք, որ թշնամիները բարկությունը գթասրտությամբ են փոխարինելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը բավականին հոգնեցուցիչ, բայց հետաքրքիր կլինի: Լարված իրավիճակ կլինի գործնական ոլորտում: Ձեր առջև ծառացած խնդիրների դժվարությունը յուրատեսակ մարտահրավեր կլինի, որը չեք կարողանա ընդունել: Կարևոր է ճիշտ գնահատել սեփական ուժերը: Պայքարի մեջ մտնելուց առաջ մտածեք, թե ում աջակցության վրա կարող եք հույս դնել:

Իսկ ահա անձնական հարաբերությունները հանգիստ ու ներդաշնակ կդասավորվեն: Կուրախացնի սիրելիին հոգատարությամբ ու ուշադրությամբ պարուրելու հնարավորությունը, որոնց նա անկեղծ երախտագիտությամբ կպատասխանի: Անցյալում կմնան հին տարաձայնությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հնարավոր է իրադարձությունների անհաջող ընթացք, որն էլ գործնական ոլորտում խնդիրների կհանգեցնի: Աշխատեք կորուստները նվազագույնի հասցնել: Վտանգ կա՝ կորցնեք այն մարդու վստահությունը, որից կախված է ձեր մասնագիտական ապագան կամ չեք արդարացնի պոտենցիալ գործատուի ակնկալիքները: Լավ է խոստումներ չտաք, քանի որ դրանք իրագործելը սպասվածից բարդ է լինելու:

Անձնական հարաբերություններում նույնպես ամեն ինչ այնքան հեշտ չէ, բայց այստեղ անլուծելի խնդիրներ չեն լինի: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես վարվել: Հաճախ հենց նրա շնորհիվ կկռահեք այն, ինչն ուրիշները փորձում են թաքցնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շատ գործեր կունենաք: Դրանք տարաբնույթ ու բավականին հոգնեցուցիչ կլինեն, այնպես որ՝ հազիվ թե հաջողվի արագ հաջողությունների հասնել: Պետք է անընդհատ մի խնդրից մյուսն անցնել, ոչ մի գործ չի հաջողվի միանգամից ավարտին հասցնել, և դա աստիճանաբար աճող լարվածության աղբյուր կդառնա: Դժվար կլինի առանց հուսալի համախոհների, այնպես որ՝ շտապեք գտնել այդպիսի մարդկանց:

Մի մոռացեք հանգստի մասին: Շատ օգտակար կլինի երեկոն մտերիմների հետ անցկացնելը կամ այն սիրելի գործին նվիրելը: Ինքներդ ձեզ թույլ մի տվեք տխրել. եթե հիմա տրամադրությունը փչանա, բացասական հույզերը հաղթահարելը շատ բարդ է լինելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հաշտվեք այն բանի հետ, որ բոլորը չեն կարող ձեզ ճիշտ հասկանալ: Հնարավոր է մրցակցային պայքարի սկիզբ, որը արագ լարված բնույթ կստանա: Այդ մրցակցությունը տեղ կգտնի ոչ միայն գործնական, այլ նաև անձնական կյանքում: Հիշեք, որ պետք է բաց գործեք: Խարդախ մեթոդներին դիմելը վտանգավոր է:

Լավ է հետաձգել բարդ ընտանեկան գործերի ու այն հարցերի քննարկումը, որոնք կարևոր են ոչ միայն ձեր, այլ նաև ձեր հարազատների համար: Հավանական են չպլանավորված ծախսեր, անհաջող գնումներ: Ավելի խնայող եղեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ինչ էլ որ պատահի, հանգստություն պահպանեք: Դա կարևոր կլինի և՛ աշխատանքի մեջ, և՛ անձնական հարաբերություններում: Մի տրվեք կասկածամտությանն ու խանդին, մի տարվեք երևակայությամբ, մի պայքարեք գոյություն չունեցող բաների դեմ: Երբեմն շատ օգտակար կլինի պարզապես դադար վերցնելը: Դա թույլ կտա իրավիճակին կողքից նայել ու հասկանալ, որ այն այնքան էլ վատ չի դասավորվել:

Երեկոյան պարզ կդառնա՝ ինչ է պետք անել հետո: Նոր գաղափարներ ի հայտ կգան և կուզենաք անհապաղ կյանքի կոչել դրանք: Մի շտապեք, քանի որ իրավիճակն ուսումնասիրելու ու պլան կազմելու համար ժամանակ է պետք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Աշխատեք հնարավորինս շատ բան հասցնել: Սա բարենպաստ օր է: Կարող եք ամրապնդել դիրքերը, նոր համախոհներ գտնել, ցույց տալ թշնամիներին, որ լավ է ձեզանից հեռու մնան: Եթե օրվա առաջին կեսին շատ կարևոր կլինի իրատես լինելը, ապա երեկոյան կարող եք տրվել երևակայությանը: Դա հարմար ժամանակ է ստեղծագործելու համար: Որոշ Կարիճներ իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին առաջ պատկերացում չունեին:

Մտերիմները կուրախացնեն բարի խոսքերով, լավ նորություններով ու հաճելի անակնկալներով: Չեն բացառվում անսպասելի այցերը, հանդիպումները մարդկանց հետ, որոնց արդեն հասցրել եք կարոտել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար բարենպաստ օր է: Հնարավորություն կունենաք շահել այն մարդու համակրանքը, որը վաղուց դուր է գալիս ձեզ: Չի բացառվում անսպասելի սիրային խոստովանությունը, ձեզ ժամադրության կկանչեն ու հաճելի նվեր կմատուցեն: ժամանակին նախաձեռնող եղեք ու մի վախեցեք ձեզ բնական պահել. դա հիանալի արդյունքներ կտա:

Գործնական ոլորտում իրավիճակն ավելի բարդ կլինի: Ձեզ համար դժվար կլինի կենտրոնանալը, դրանից սխալներ անելու հավանականությունը կաճի: Լավ է հույս չդնել օգնության վրա. ցավոք, այսօր ձեզ կարող են հուսախաբ անել նույնիսկ նրանք, ովքեր առաջ աջակցում էին ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարդ օր է: Անհետևողական կլինեք, արարքների մեջ հաճախ կղեկավարվեք ոչ թե տրամաբանությամբ, այլ հույզերով: Տրամադրությունը հաճախ կփոխվի. մե՛կ լավատեսությամբ ու ինքնավստահությամբ լի կլինեք, մե՛կ՝ մռայլ ու մոլորված: Մարդիկ կփորձեն ինչ-որ կերպ ազդել ձեր հոգեվիճակի վրա, բայց հաջողության չեն հասնի, ավելին՝ ձեր բարկության զոհը կդառնան:

Ինչ-որ բարդ գործ ստանձնելուց առաջ գնահատեք ձեր ուժերը, մտածեք՝ արդյոք ունակ եք սկսածն ավարտին հասցնել: Ավելի վատ բան չի լինի, քան ճանապարհի կեսից հետ կանգնելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հազիվ թե շատ հաճելի անցնի: Գլխապտույտ բազմազանություն, վառ ու հիշարժան հանգիստ կուզենաք: Բայց այսօր դա ձեզ հասանելի չի լինի, պետք է զբաղվեք ձանձրալի, ուշադրություն պահանջող գործերով: Եթե լուրջ տրամադրվեք, հիանալի գլուխ կհանեք դրանցից:

Ջանքերը զուր չեն լինի, ու արդյունքը կգոհացնի ձեզ: Երեկոն հաճելի սիրային անակնկալներ ու անսպասելի առաջարկներ է խոստանում, որոնցից հրաժարվելու ցանկություն չի լինի: Այն Ջրհոսները, ովքեր այսօր ճամփորդության կմեկնեն, չեն զղջա դրա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաճախ տարաձայնություններ կառաջանան մտերիմների հետ: Հնարավոր են վեճեր, բայց դրանք բացառապես կառուցողական բնույթ կկրեն: Կարող եք լուծել կարևոր ընտանեկան խնդիրները, դեպի լավը փոխել վերջերս լարված հարաբերությունները: Լրիվ ակներև կդառնա այն, ինչ առաջ չէիք նկատում, և դա կօգնի շատ հարցերի պատասխաններ ստանալ:

Օրվա վերջին պետք է շփվեք ոչ այնքան համակրելի մարդու հետ ու բացատրվեք մեկի հետ, ով լսելու ցանկություն ամենևին չունի: Փորձեք ձեր իրական հույզերը ցույց չտալ, հնարավորինս բարեհամբույր եղեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1926 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/7