Գլխավոր » Աստղակերպ

Աստղակերպի ո՞ր նշաններն են առանձնանում իրենց խելքով

Загрузка...

Բոլոր մարդիկ էլ, այսպես թե այնպես, օժտված են ինտելեկտով. հարցը միայն այն է, թե ինչ չափով են նրանք ունակ զարգացնելու ու ցուցաբերելու այն։

Խեցգետին 7/10

Խեցգետիններին դժվար է ինտելեկտուալ անվանել, բացի այդ՝ նրանք, ինչպես և Ցուլերը, զերծ են մնում ինքնարտահայտվելուց։ Սակայն եթե նրանցից խորհուրդ հարցնեք, նրանք մեծ սիրով կկիսվեն այն ամենով, ինչ գիտեն, իսկ գիտեն շատ բան։ Բայց որոշում ընդունելու կամ ինչ-որ եզրահանգումներ անելու համար նրանց պետք է մանրակրկիտ 0ամեն ինչ ծանրութեթև անել։

Ձկներ 7/10

Սա ֆանտազիաների, երազանքների ու հույսերի նշանն է։ Ձկների համար խելքն այնքան կարևոր չէ, որքան զգալն ու պատկերացնելը։ Դրա հետ մեկտեղ նրանք հեշտ են տեղափոխվում իրականություն, եթե հանգամանքները դա են պահանջում։ Յուրացնել այն, ինչ նրանց ընդհանրապես հետաքրքիր չէ, Ձկների մոտ վատ է ստացվում։

Այծեղջյուր 8/10

Այծեղջյուրն իր ինտելեկտը զարգացնում է՝ մեծ ջանքեր ներդնելով. նրան ոչինչ հենց այնպես չի տրվում։ Նրա համար կարևորը իր վրա աշխատելն է ու մշտական պայքարը ներքին ծուլության, կասկածների ու անինքնավստահության դեմ։ Ինտելեկտուալ հարթակում բարձրունքների հասած Այծեղջյուրներին միայն ինքնուրույնություն է պակասում։

Կշեռք 8/10

Այնպես է ստացվում, որ Կշեռքների ինտելեկտը շատ հզոր է, բայց, որպես կանոն, չի կարողանում այն օգտագործել ինչպես հարկն է։ Նրանք կարող են սարեր էլ շրջել այդպիսի խելքով, սակայն կյանքն այնպես է դասավորվում, որ այդ խելքն օգտագործում է լավագույն դեպքում իր ուժերի կեսը։ Սակայն աշխատանքից դուրս Կշեռքներն օգտագործում են իրենց ողջ ուժերը՝ անմնացորդ նվիրվելով սիրելի հետաքրքրություններին ու կրքերին, իսկ ահա այստեղ նրանց ինտելեկտը փայլում է ու շողում։

Կույս 8/10

Կույսը աշխատասեր է, հատկապես 25-ից հետո։ Վաղ երիտասարդ տարիքում Կույսերը շատ են կարդում, բայց ինֆորմացիան ու իմաստությունը նրանց մեջ չեն մնում, սակայն դրա փոխարեն նրանք էմոցիոնալապես են զարգանում։ Նրանք չեն ուզում սովորել, բայց, հատելով 25 տարեկանի սահմանը, սկսում են դառնալ չափազանց աշխատասեր ու համառորեն գնալ դեպի իրենց նպատակները, ու եթե դրա համար գիտելիքներ են պետք, նրանք ստանում են դրանք՝ աշխատելով իրենց ինտելեկտի վրա։

Խոյ 8/10

Խոյը շատ խելացի է, խորը ու հստակ է մտածում։ Եթե ինքնասիրահարվածությունը մի փոքր նվազի, ամեն բան հիանալի կլինի։

Առյուծ 8/10

Առյուծը նման է Խոյին այնքանով, որ ուզում է իրեն ավելի լավը ներկայացնել, քան կա իրականում։ Առյուծները կարողանում են լավ տպավորություն թողնել, ունեն հիանալի հռետորական հմտություններ ու ունակ են հիացնելու բոլորին։

Ջրհոս 9/10

Ջրհոսը գիտի, թե վաղն ինչ է լինելու ֆինանսական շուկայում, նա կարող է կես ժամում երգ գրել կամ շատ արագ ամենաբարդ հարցերին էլ լուծում գտնել։

Աղեղնավոր 9/10

Աղեղնավորները ծնվում են ինտելեկտուալ, ու նրանց ինտելեկտը վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին։ Նրանք պարզապես շատ խելացի մարդիկ են, ովքեր ճիշտ են նայում կյանքին ու գիտեն ինչպես գործել։

Կարիճ 9/10

Կարիճը գործնական է, ոչ կոնկրետ գիտելիքները նրան անիմաստ են թվում։ Չնայած նա ամուր կանգնած է ոտքերի վրա, ունի փայլուն խելք, հստակ գիտելիքներ ու չի սավառնում օդերում, բայց կարող է նաև տարվել էկզոտիկ բաներով։

Երկվորյակ 9/10

Կարգուկանոնը Երկվորյակների համար չէ։ Դա նաև վերաբերում է նրան, ինչ գլխի մեջ է։ Նրանց գիտելիքները քաոսային են, բայց իրավիճակից կախված՝ նրանք կարողանում են օգտագործել այն հմտությունները, որ ամենապետքականն են այդ պահին։

Ցուլ 9/10

Ցուլը նրանցից չէ, ով փորձում է լավ տպավորություն թողնել իր ինտելեկտով։ Դա Ցուլերի արժանիքներից մեկն է. դուք կզարմանաք՝ տեսնելով, որ միամիտ Ցուլը ամենախելացի անձն է։


աստղակերպ
0
2020-03-24, 20:00
0
1687

Կարդացեք նաև



Loading...
loading...
Наверх